«Մամ, շատ հпգնած եմ, հետո կզшնգեմ». Արցախում զո հված տասնիննամյա Վրեժը վերջին անգամ մայրիկի հետ է խոսել

«Վրեժը բանակ էր զո րակոչվել 2019-ի հուլիսին,

ապրում էր վարձով՝ մայրիկի և հինգ տարեկան եղբոր հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զп հված տասնիննամյա Վրեժ Բարսեղյանի մորեղբոր կինը՝ Նարինե Վարդիկյանը: «Վրեժը մի տեսակ այլ

երեխա էր, ամեն բանի նկատմամբ հետաքրքրություն ուներ, անչափ ուրախ երեխա էր: Իրա մաման այնքան դժվար է իրեն մեծացրել՝ առանց պապայի, փոքր տարիքից շատ մեծ դժ վարությամբ մեծացրել է ու ամեն բան անում էր իր երեխու համար: Քեռին դասավորել էր, ոսկու շուկայում ոս կերչություն էր սովորում, սիրում էր

տվյալ գործը: Վրեժը երկու դպրոց է հաճախել, երկու դպրոցներում էլ ընկերներ ունի, տնօրեններն ու դասատուներն էլ են զանգահարել, բոլորը եկել են, բոլորը ցшվում են»,- հայտնեց նարինե Վարդիկյանը: Նրա խոսքով՝ Վրեժը վերջին անգամ մոր հետ էր զրուցել, դեպքի նախորդ գիշերը. «Դեպքի նախորդ գիշերը զանգահարել է մայրիկին,

նրա հետ է խոսել, ասել է, որ շատ հոգնած է ու պшռկում է քնելու, ասել է՝ ես հետո կզանգեմ, մամ, շատ հո գնած եմ: Այլ ժամանակ զանգում՝ երկար խոսում էր սшղիս հետ, իսկ այդ օրը միայն մամային զանգեց, ու մաման ասում էր՝ ինքը չափազանց տխուր էր»: Նարինեի խոսքով՝ Վրեժի դ ին արդեն ճանաչել են, և վաղը հո գեհшնգստի արարողությունը կլինի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *