Հեռախոսահամարիս հաղորդագրություն եկավ, որում գրված էր, որ… Աստվածաշունը գրպանում զп հված Կարենի ՄՈՐ ՀՈւԶԻՉ գրառումը

«Ես իմ մայրական բնազդով զգում էի, որ տղուս վաղ եմ կորցնելու, նա էլ իր հերթին էր զգում, որ շուտ է հեռանալու կյանքից, ինքն ցանկանում էր ամեն բանի հասնել, ես էլ փորձում էի անել անհնարինը նրա համար: Երևի այս հանգամանքով էր պայմանավորված, որ Կարենը չափազանց շտապողական էր»,-

այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց թշ նшմու դեմ ծավալված մш րտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Կարեն Գրիգորյանի մայրը՝ Լալա Հախյանը: Իր ծննդավայրում՝ Կապանում, Կարենը եղել է բավականին սիրված և հարգված, նա յուրահատուկ տեղ է ունեցել նաև իր ընտանիքում. «Մենք «չէ» բառը

երբևէ չենք ասել Կարենին, ինչ ցանկացել է, մեզ համար օրենք է եղել: Կարենին ամեն ինչ հեշտությամբ էր տրվում՝ առանց որևէ դժվարության»,- նշում է զինվորի մայրը: Կարենը իր ունակություններով հասցրել է փայլել բազում հարթակներում, նա երկար ժամանակ այցելել է դաշնամուրի դասերի, հետո մեծ հաջողություններ է գրանցել կարատեում,

որից ունի շատ մեդալներ և պատվոգրեր: Կարատեում հաջողություններ գրանցելուց հետո, Կարենը սկսում է զբաղվել ֆուտբոլով, նա շատ էր սիրում ֆուտբոլը. «Տղաս շատ նպատակներ ու ծրագրեր ուներ, բայց, ցավոք, անիծյալ պատերազմը կիսատ թողեց նրա բոլոր նպատակներն ու երազանքները»,-

ասաց Կարենի մայրը: Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, Կարենն ուներ սրտի առիթմիա, ինչի պատճառով էլ նրա բանակ գնալը հետաձգվել էր մեկ տարով, բայց նրա համառ բնավորության պատճառով 2020-ի օգոստոսի քսանչորսին զորակոչվեց բանակ. «Ես չէի ուզում, որ Կարենը բանակ գնար, սակայն նա համառեց, կռվեց ինձ հետ, նեղացավ ու հաղթեց ինձ՝ զորակոչվելով բանակ: Ասում էի մի’

գնա, բալես, ասում էր՝ մա’մ, ես չեմ վախենում ո’չ բանակից, ո’չ կռվից, ո’չ էլ մш հիցս»,- պատմում է Լալա Հախյանը: Մայր ու որդի ընկերներ էին, այս կարծիքն է հայտնել Լալա Հախայանը, նշելով, որ տղան իր հետ կիսվում էր ամեն թեմայով, նրանք միասին ունենում էին հետաքրքիր քննարկումներ, տղան մայրիկին հաճախակի էր անվանում «Ամենակարող մամա»:

Ինչպես մնացած զինծառայողները, Կարեն Գրիգորյանը նույնպես սեպտեմբերի քսանյոթին բարձրացավ դիրքեր՝ հայրենիքի պաշտպանության: Մեզ հետ զրույցում Կարենի մայրը վերհիշեց իրենց վերջին հեռախոսազրույցը, չմոռանալով նշել, որ Կարենը միշտ հույս էր տալիս իրեն՝ ասելով՝ չվախենաս, չնայած՝ մш րտերը դш ժան են, սակայն գալու եմ, ես խոստացել եմ քեզ .

«Ասաց՝ մա’մ, բոլորին խփում ենք, առաջ ենք գնում, հաղթելու ենք, մա’մ: Սա մի ուրիշ սш րսափ ֆիլմ է, որը դու չես կարող, նույնիսկ, պատկերացնել, սակայն մենք չենք վш խենում: Մեր երեխաները չպետք է կռ իվ տեսնեն, մա’մ, այս անգամ մենք պիտի տանենք մեր վերջնական հաղթանակը: Ձեզ լավ նայեք, մա’մ ջան: Վաղը այս ժամերին, կրկին կզանգեմ»,-

պատմեց Լալա Հախյանը: Մինչ Կարենի մայրիկը սպասում էր իր որդու հերթական զանգին, որդին մш րտական առաջադրանքը կատարելիս՝ հերթապահության ընթացքում шր կի պшյ թյունից զп հվում է. «Երբ տեսա, որ տղայիս զանգը ուշանում է առավոտյան զանգահարեցի բոլոր այն համարներով, որով ինքն էր հաճախ զանգահարում, ինձ ասացին, որ չեն կարող այժմ խոսել:

Խոսելու պահին ես լսում էի կրш կոցի ձայներ, կարծեցի, որ երևի հարմար չէ, հերթական մш րտական առաջադրանք են իրականացնում: Սակայն վայրկյաններ անց, հեռախոսահամարիս հաղորդագրություն եկավ, որում գրված էր, որ հետ զանգահարի տղամարդկանցից որևէ մեկը: Պարզվեց՝ որդիս այլևս չկա: Զп հվեց՝ Աստվածաշունը գրպանում, իր իսկ արյամբ շաղաղված այն տվեցին ինձ։ Ես ամբողջ մի կյանք կսպասեմ նրա զանգին»,- նշեց հերոսի մայրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *