Գրում է անմահш ցած հերոս Լևոնի կինը: Իմ Լևոն, երբեք չէի կարծի, որ մեր կյանքի տվյալ փուլում այսպիսի գրառում կանեմ։ Երկրային կյանքին հրաժեշտ տվեցիր հանուն հայրենիքի, հանուն մեր ապահով, անվտանգ ապագայի։ Ցш վս սահման չունի, բայց անսահման է

նաև հպարտությունս։ Լևո’ն, ինչքա՜ն հավատարիմ էիր քո արմատներին, ինչքա՜ն սեր կար, ուժ կար քո մեջ։ Իմ անմ-ш՛հ հերոս, իմ անվախ, հզոր, հայրենասեր, Մեծատառով, երանելի Տղամարդ, ես ինձ երջանիկ և օրհնված կին եմ կոչում, որ արժանացել եմ քո սիրուն, քո հարգանքին, քո նվիրումին։ Հպարտ եմ,
որ կողակիցս դու ես եղել։ Երջանիկ եմ, ԲԱԽՏԱՎՈՐ եմ, որ հենց ինձ ես ընտրել քեզ կին։ Չգիտեմ, թե կյանքը էլ ինչ է պատրաստել ինձ համար, բայց մի բան լավ գիտեմ, կյանքիս ողջ ընթացքում իմ սրտում, իմ հոգում, ունենալու ես քո արժանի տեղը։ Հիշելու եմ միշտ ու միայն ժպիտով։

Ցանկանում եմ լինել վերջին հարսնացուն, ով ֆիզիկապես կորցրել է իր սիրելիին։ Կորցրել եմ ֆիզիկապես, սակայն ոչ երբեք հոգեպես։ Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի հոգիդ։ Խոնարհումս շի րիմիդ հերոս Լևոն… Մեզ կներես… #Ճանաչենքմերհերոսներին