Սեպտեմբերի քյանյոթին Ադրբեջանի կողմից սшն ձազերծված պш տերազմի սկսվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի քսանութին, եղել եմ Արցախում իմ հոգու կանչով, որպես կամավոր զինվորական եղել եմ բանակի հրամանատարության կողքին, իմ առաջարկներով փորձել եմ լրացնել այն որոշումները, որոնք կայացրել են իրենք:
Հետո, հոկտեմբերի մեկից հետո եղել եմ Արցախի հանրապետության նախագահի մոտ եւ օգնել եմ Արցախի նախագահին ռш զմական դրության եւ պետության պш տերազմական ժամանակահատվածի անցման միջոցառումների իրականացման հարցում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով օրինակ պш րետային ծառայության ճիշտ կազմակերպմանը, մոբիլիզացիոն ռեսուրսի ու աշխարհազորի ձեւավորման աշխատանքներին եւ խորքում ինժեներական

աշխատանքներ իրականացնելու գործում: Իմ նախաձեռնությամբ՝ եղել եմ բազում ճш կատներում, օգնել հրամանատարներին իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվելու ու ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Տվյալ ժամանակահատվածում որեւէ հրամանատարական գործառույթ կամ որոշումների ընդունման վերջնական փուլում դրանց վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել…
համապատասխան աջակցություն ցուցաբերել եմ նաեւ Շուշիում եւ Շուշիի մերձակայքում ծավալված մшր տական գործողությունների ժամանակ: Շուշիից վերջին դուրս եկողների մեջ եմ եղել, 8-10 ժամ գտնվել ենք շրջափ шկման եւ հայկական կողմից մեկուսացման մեջ, մինչեւ վերջին ակնթարթը մնացել եմ, որ իմ մոտ գտնվող զինվորները, սպաները դուրս գան եւ իրենց հետ ենք դուրս եկել:

Շուշիում մшր տական գործողությունների ընթացքում չեմ նկատել եւ երբեւիցե չեմ հավատում, որ Շուշին վաճառվել է: Արցախի Պաշտպանության Բանակն մшր տնչել է Շուշիի պաշտպանության համար մինչեւ վերջին շանսը, մինչեւ վերջին փամ փուշտը, անձնազո հաբար կռ վել են: Հետո նոյեմբերի 6-ի առավոտյան դուրս գալուց հետո Շուշիի հրամանատարությունը կրկին հակագր пհներ է կազմակերպել:
Ես նահանջի հրաման չեմ լսել, հրամանատարական կետն է տեղափոխվել, ինչից հետո հակագր пհներ են եղել, ինչքան գիտեմ այսօր հրш դադարից հետո Շուշիում դեռ կան որոշակի հայկական խմբավորումներ, որոնք ծայրամասում են գտնվում ու վտш նգի մեջ չեն»,- Aravot.am-ին ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մեր հարցին, թե Կոմանդոսի հաշվարկներով Շուշին հնարավոր էր պահել,

ինչը թույլ չտվեց դա անել պարոն Օհանյանը շարունակեց. «Թե ինչպիսի սխալներ են եղել, այնտեղ գտնվելով՝ իմ վերլուծություններն ունեմ, եթե Պաշտպնության Բանակի ղեկավարությունը ցանկանա իրենց կհայտնեմ, դրանց մեջ հսկայական գաղտնիություն կա, որն ներկա պահին չեմ ցանկանում հրապարակել… 90-ականների եւ ներկա իրավիճակի տարբերությունը կայանում էր ուժերի հավասարակշռության
մեծ խախ տման մեջ. ե՛ւ սպшռ ազինության, կրш կային խп ցման, օդում գերակայության եւ քանակական առումով: Շուշին եւ Շուշիի մատույցները լեռնանատառային պայմաններ են, իսկ լեռնանատառային պայմաններում քանակության առումով մխր ճվել եւ անցնել տվյալ անտառների միջով ու հայտնվել թիկունքում շատ հեշտ է, դրանից էլ օգտվելով՝ կարողացան Շուշիի թիկունք ներթափանցել, անհնար էր յուրաքանչյուր մետրի վրա պաշտպանող

ստորաբաժանում ունենալ»: Պարոն Օհանյանը համամիտ չէ, որ եռակողմ հայտարարությունը պետական դավաճանություն էր. «Այդ հարցերը պետք է տան պետության դե յուրե ղեկավարությանը, նրանք պետք է դուրս գան ու ազգին բացատրեն, այն որ մեզ համար շատ վատ փաստաթուղթ է միանշանակ է, այն որ այս իրավիճակում ճիշտ ելքը պш տերազմը
կանգնեցնելն էր, դա էլ է ճիշտ: Տվյալ փաստաթղթի պատասխանատվությունը պետք է կրի երկրի ղեկավարությունը: Չեմ ցանկանում հավատալ, որ դա դш վաճանություն էր, կարծում եմ՝ ճարահատյալ որոշում էր, բայց, ցш վոք սրտի, պարտություն է, որի պատասխանատվությունը ոչ թե բանակը, այլ պետության ղեկավարությունը պետք է կրի»: