Ռոբերտ Սարկավագ Աղազրայնը գրել է. ԴԱՇՆԱԿՆԵ’Ր ԳՈՆԵ ԴՈՒՔ ԼՌԵ’Ք: Ահա ներկայացնում եմ այն փաստաթուղթը, որը 2 օր առաջ Թեհրանից ուղարկել էր նախկին դաշնակցականներից մեկը: Ուրեմն այսպես, քիչ կամ շատ պատմություն, հայ եկեղեցու կամ սփյուռքի պատմություն

իմացողները հիանալի գիտեն, թե սփյուռքում (բացառությամբ սովետական նախկին հանրապետությունների) հայ եկեղեցին 90 տոկոսով վերահսկվում կամ գտնվում է դաշնակցականների ազդեցության ներքո, այսինքն եկեղեցական վարչության ղեկավարներն ու անդամները մշտապես եղել են իրենք: Սա անհերքելի փաստ է ու նույնիսկ քննարկման ենթակա չէ:
Նույն կերպ եւ ավելի հզոր ազդեցություն ունի հյդ-ն Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող Հայ Առաքելական Եկեղեցու 3 թեմերի վրա, որոնք են Թեհրանի, Իրանա — Հնդկաստանի (Սպահան) եւ Ատրպատականի (Թավրիզ) Հայոց առաջնորդությունները: Արցախյան շարժման սկզբին, երբ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենիին այցելում է Թավրիզ`

հայոց 3 առաջնորդների կողմից (Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյան, Իրանա — Հնդկաստանի Հայոց թեմի առաջնորդ Կորյուն արքեպիսկոպոս Պապյան եւ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Նշան վարդապետ Թոփուզյան)
հրապարակվում է նամակի տեսքով այս խայտառակ հայտարարությունը, որը ներկայացնում ենք Ձեր հանրությանը մեջբերելով` անհավատալի խոսքերը <<...մենք նույնպես որպես հայության կրոնական առաջնորդներ` ձայնակցելով հարգարժան առաջնորդին` ԴԱ ՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԼՂ-Ի ՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ...>>:

Ի գիտություն բոլորի, Իրանում այս 3 թեմերի առաջնորդները (եւ այն էլ այդ տարիներին)երբե՛ք չէին համարձակվի եւ չէին կարող ինքնուրույն հրապարակել նման նամակ ուղղված երնման 1-ին դեմքին, քանզի նշեցի 3 թեմերն էլ գտնվում են դաշնակցականների հսկողության եւ տիրապետության տակ: Խնդրվում է այս գրառումը կամ նշված նամակը տարածել: