Նոր Տարին ես չեմ սիրել ու չեմ սիրում։ Սակայն որ իմացա, որ տոնածառ չի լինելու, որոշեցի գրել…Արմեն Մարտիրոսյանի կարևոր կոչը բոլորիս

Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ես Նոր տարին չեմ սիրել և չեմ սիրում։ Իմ Նոր Տարին Անկախության տոնն է։ Բայց որ իմացա, որ տոնածառ չի լինելու, որոշեցի գրել։ Գիտեմ թե ինչքան մարդ է ուրախանում տոնածառով։ Մի օր Մանսուրյանը բացատրեց ուրախության և զվարճանքի միջեւ տարբերությունը։

Ուրախանալ կարելի է ծառով, արարքով, գետով, ժպիտով, արեւով։ Մարդիկ պшտ երազմի օրերին եւ ամուսնանում են, եւ երեխա են ունենում, եւ ծնունդ են նշում, եւ Նոր տարի։ Երկու տարբերակ կարող եմ առաջարկել։ Մի հինգ տարի առաջ Կաունաս քաղաքի տոնածառը թափոններից էր

պատրաստած. մաքրել էին իրենց քաղաքն ու տոպրակներից, պլաստիկ շշերից ու այլ օգտագործված տարաներից ու փաթեթներից տոնածառ էին սարքել։ Հաջորդ տարբերակը՝ առաջարկում եմ փող հավաքենք և ինքներս գնանք ու «կառուցենք» մեր տոնածառը։

Եւ ամենակարեւորը։ Էս տարին դժ վար տարի էր/է: Մենք եւ պետք է ճանապարհ դնենք այս տարին, եւ սպասենք Նորին, որը կբերի խաղաղություն, կրթություն, նոր, դրական սպասումներ։ Եվ ամենակարեւորը։ Մենք պետք է գնանք ամեն մի զո հվшծ զինվորի տուն և մենակ չթողնենք զինվորի ծնողին, տիկնոջը, քրոջը, երեխաներին։ Այսուհետ մենք ողջերս ունենք նաեւ այդ պարտքը։

Զինվորի երեխան պետք է նվեր ստանա, թող մի քանի կոնֆետ, մի գիրք, մի խաղ, գոնե կես կիլո մանդարին, բայց պետք է ստանա։ Նա մե ղшվոր չի, որ իր ծնողը հերոսաբար իր կյանքը մեր

ապրելու համար է տվել։ և առհասարակ։ Բավական է ող բшնք։ Մենք պետք է զп հվածներին հիշելով եւ իրենց փոխարեն ուրախանանք, եւ մեր։ և ուրախությամբ պիտի կառուցենք Պետության թե իրենց բաժինը, թե մեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *