Արցախյան 1-ին պш տերազմի մասնակիցը օրերս վերադարձել էր այն նույն խրш մատից, որն ինքն էր փորել քառորդ դար առաջ։ Պատմում էր՝ ամեն ինչ նույնն էր մնացել․ հողե դիրք, մոմի լույս, վառելիքը՝ շալակով․ ավելացել էին միայն հնամաշ անվադողերը։ Զինվորականը նաև ասում էր,

որ 65 կմ առш ջնագիծ ամրացնելն արժե մոտ երկու մլն դոլար․ շատ առավել քիչ, քան պահանջվում է Ադրբեջանին հանձնած տարածքում ՀԷԿ կամ ոսկու հանք շահագործելու նպատակով։ 1-ին և 2-րդ պш տերազմների մասնակիցը նաև ասում է․ մեր տղաներից շատերն այս
կռվ ում թշն шմու երես չտեսան, կոտ որվեցին այդ հողե բուտաֆորիաներում։ Այժմ ասեք, այս պատմության տերն ով է, ունի այն հետաքննվելու իրավունք, թե շարունակենք բետոնն անկշտորեն լցնել մե ռյալ հարստության խորհրդանիշ շինհրապարակները, քանզի սահմանը մեր գիտակցության մեջ երբևէ Երևանի կամ Ստեփանակերտի կենտրոնների գինը չունեցավ։ Ուստի հասկանալի չէ, ինչ է ծածկվում այս օրերի ինֆորմացիոն աղբով

ու քաղաքական մատնություններով։ Հարցրեք բոլոր հին և նոր գեներալներին․ պաշտպանական բնագիծը քառորդ դար անվադողի հույսին թողնելը հшն ցանք է արդյոք, և եթե այո, ապա ինչ մասշտաբի։ Երբ լսեք պատասխանը, փոխանցեք այն 1000ավոր սգш վոր ընտանիքներին, որոնցից վաղն կրկին զինվոր եք ուզելու․․․ Հաջողություն: Տեսանյութը դիտեք ստորև՝