Հմայակ Հովհաննիսյանն իր էջում գրել է.
Ինձ մտահոգում է այդ ուժերի մո լшգար ձգտումը՝ հնարավորինս արագ օգտվել Հայաստանի այժմյան իրավիճակից և կարողանալ հետ գալ իշխանության: Իրենց տվյալ վարքագիծը ինձ ստի պում է կարծել, որ իրենք ներկայանում են գալիս որպես այս պարտության

քաղաքական գլխավոր շահառու: Այսինքն՝ Հայաստանի այս պարտությունը նրանց պետք էր: Այնքան արագ են նրանք փորձում օգտվել պարտության արդյունքներից ներքաղաքական պայ քարում, որ թվում է սպասելիս լինեին այդ պարտությանը, կարծես նախապատրաստվեին: Կարծես արդեն այդ ծրագիրը ունեին: Գնալով համոզվում եմ,
որ Հայաստանի և Արցախի պարտությունը մի ծրագիր էր, որի վերջին փուլը մնացել է անավարտ: և այստեղից է գալիս այդ ջղաձգությունը, շտш պողականությունը: Իրենք հայտարարում են, որ Արցախի Հանրապետության հարցով եռակողմ պայմանագիրը պետք է մնա ուժի մեջ, իրենք չեն հավակնում դրա վերանայմանը, այդ պարագայում որտեղի՞ց է գալիս այդ շտш պողականությունը ու ջղաձգությունը: Սա ծրագիր է, որի վերջին շրջանում պետք է Փաշինյանին հեռացնեն այս կամ այն ձևով: Առաջին օրը փորձում էին սպш նել, կարողացան Արարատ

Միրզոյանին ծե ծելով մш հվան դուռը հասցնել: Հիմա նույն մոլագարությամբ Վազգեն Մանուկյանը ասում է, որ եթե մեր շարժումը հաջողության չհասնի, ժողովուրդը կհո շոտի, հետո տեսնելով, որ այդ ուղերձը չընդունվեց հասարակության կողմից, չպսակվեց հաջողությամբ, երեկ արդեն իր ելույթում համերաշխության մասին էր խոսում: Մարդիկ չեն միանում 16-ին և դեմ են, ոչ թե որ Նիկոլ Փաշինյանի կողմնակից են, այլ գիտակցում են, որ նախկինները վերադառնալով ՀՀ-ն վերջնական կկոր ծшնեն: