Lragir.am-ը գրել է.
Ադրբեջանում հարցում են անցկացրել, եւ պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը հայերի հետ համատեղ կյանք չի պատկերացնում։ Ավելին, մեծամասնությունը ասել է, որ հակամш րտությունը լուծված չէ, ու պш տերազմը ոչինչ չի փոխել։ Ադրբեջանի փախստականների հարցերով հանձնաժողովը, իր հերթին, զգուշացրել է, որ «ազատագրված հողեր
վերադառնալ չցանկացող» տեղահանված անձինք կզրկվեն արտոնություններից։ Բաքուն փաստորեն խոստովանում է, որ մարդիկ չեն ցանկանում վերադառնալ, նույնիսկ հանուն արտոնությունների։ Ալիեւը ստիպված է խոստովանել, որ նոր ճանապարհ է կառուցվում դեպի Շուշի, «քանզի ավանդական ճանապարհներն տվյալ քաղաք ներկայում այնքան էլ
![]()
ընդունելի չեն մեզ համար»։ «Ճիշտ է, մենք օգտվում ենք տվյալ ճանապարհներից, սակայն օգտվում ենք ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Կարմիր շուկայի տարածքով։ Այսօր Շուշի հասնելու համար պարտադիր պետք է նոր ճանապարհ կառուցել, ու մենք արդեն սկսել ենք աշխատանքը», – հայտնում է Ալիեւը։ Մեկ այլ կարեւոր հանգամանք է այն,
որ Բաքուն պաշտոնապես հերքել է տեղեկությունը, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանում 3 ռш զմաբազա բացել։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է անընդհատ հավաստիացնել, որ որոշումները սուվերեն են կայացվում։ Ընդ որում, աշխարհում համոզված են, որ «Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի դեմ

ռш զմական գործողություններում օգնության դիմաց Ադրբեջանի տարածքում առանձնահատուկ իրավունքներ կստանա, ընդհուպ մինչեւ էքստերիտորիալություն»։ Այս մասին հայտնում է իրանական Farda-ն։ Ադրբեջանը կարծես արդեն սկսել է գիտակցել, որ հրադադարի հայտարարությունը չի նախատեսում ԱՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտի վերադարձ Բաքվի վերահսկողության ներքո։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լեհ ռш զմական փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը։ Նրա խոսքով, տվյալ հայտարարությունն առավել շատ խոսում է Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի վերահսկողության երկարաժամկետ կորստի մասին։ «Ուրախությունն աստիճանաբար վերափոխվում է զայրույթի։ Ռուսներն ազդանշան են տվել Ալիեւին, որ ստիպված է լինելու ընդունել դա ու որպես նախազգուշացում անսպասելի հայտարարել է, որ նոյեմբերի իննին ուղղաթիռի խп ցումը պատահական չէր, այլ սպш նություն», –

գրել է փորձագետը։ Դատելով բաց աղբյուրներից՝ Ադրբեջանը բախվել է լուրջ պրոբլեմների։ 1-ին, պարզվել է, որ «ազատագրված» հողերը նախկին փախստականների համար չեն, այլ ուրիշների, եւ տեղահանված մարդիկ չեն ցանկանում հետ վերադառնալ նույնիսկ արտոնություններից զրկվելու վախի ներքո։ 2-րդ, հանրությունը չի կարծում, որ հակամш րտությունը լուծված է, ու Ալիեւը, որը փորձում է ամրացնել իր
իշխանությունը «վերադարձնելով ԼՂ-ն», ստիպված է լինելու պատասխանել հարցի՝ ու՞ր է Ղարաբաղը եւ ինչպե՞ս գնալ Շուշի։ 3-րդ, հարցեր են առաջանալու Ադրբեջանի ինքնիշխանության մասին։ Բաքվի համար դժվար է մարսել «հաղթանակը», որը ձեռք է բերվել Թուրքիայի և ՌԴ-ի անմիջական աջակցությամբ։ Հանուն արդարության անհրաժեշտ է նկատել, որ ինչպես ՀՀ-ում 1994-ից հետո,

այնպես էլ Ադրբեջանը այժմ չգիտեն ինչ անել ԱՀ-ի, նրա բնակիչների հետ, որոնք տվյալ հողի տերն են և չեն պատրաստվում լքել այն՝ օրինական իրավունքներ ներկայացնելով։ Արցախցիների հարցերին չի կարող պատասխանել նաեւ ՌԴ-ն, որն ապահովել է իր ռш զմական ներկայությունն ԱՀ-ում, սակայն գիտի, որ հյուր է։ Արցախցիների հողի և կյանքի իրավունքն անքակտելի է, անկախ այն բանից ճանաչված է, թե ոչ։ Մոսկվան, Բաքուն, Անկարան և նույնիսկ Երեւանը պետք է հաշվի նստեն դրա հետ։ Տերը ողջ է ու չի պատրաստվում լքել իր տունը։