Էս ի՞նչ ենք անում հայեր ջան … Մենք բոլորս, ատամներս կրճտացնելով, գլուխներս բարձր ,լուռ պետք է գնանք Եռաբլուր, քանզի… Ալբերտ Հովասափյանի ԿԱՐԵՒՈՐ կոչը

Ալբերտ Հովասափյանը գրում է. Էս ի՞նչ ենք անում հայեր ջան … Այսօր հունվարի 28_ն է ,մեր բանակի օրը։ Գիտեմ`ընկճված ենք, կпտ րված, սակայն չենք մե ռել չէ՞, շնչում ենք չէ՞… Եռաբլուրում էլ տղերքը մե ռшծ չեն ,նրանք հերոսաբար զп հվել են ,զп հվել են հանուն մեզ ,հանուն հայրենիքի …

Տղերքը նաև ողջ են ,ոմանք անառողջ ,ոմանք այս պահին սահմանին, ու ի՞նչ պետք է անենք մենք… Մենք այսօր բոլորս, ատամներս կրճտացնելով, գլուխներս բարձր ,լուռ պետք է գնանք Եռաբլուր։ Անպայման պետք է գնանք ,տեղ դադար պետք է չլինի Եռաբլուրում… Վաղը մեր բանակի նոր օրը պետք է լինի ,

նոր «սկիզբը» ,քանզի մենք մեր բանակին վերջին տարիներին մի քիչ «լկստվացրինք», մեքենա առանք դրեցինք «տակը» … «Իսկանդեր» դրինք գոտկատեղում …. ու ասեցինք «ֆռֆռա», հենց «քննության» ժամանակը գա, մի բան կանենք , օրինակ «ծանոթ կճարենք» …

Այժմ «քննությունը» չստացանք ,ու ի՞նչ, Վե՞րջ… Եթե սա համարում եք վերջը, ապա քանի երկրին փող տվող կա, անհրաժեշտ է շատ արագ վաճառել և գնալ… գնալ աշխարհով մեկ ընկնել և դառնալ «բոշա»… Է՞ս ենք երազում, Վստահ եմ, որ ոչ։ Ուստի ի՞նչ պետք է անել ( անելու շատ բան կա և անելու ենք) պետք է գնալ Եռաբլուր … խունկ ծխել ,աղոթք անել առ Աստված ,ապաշխարհել… Բոլորս լուռ, մեր մտքերում խոսել տղերքի հետ, խոսել Սպարապետի հետ և …և խոստանալ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *