ՄԵՐ ԽՈՊԱՆՉԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Ես խորին հարգանք ունեմ արտագնա աշխատանքի մեկնողների նկատմամբ՝ նրանք չարչարանքով տուն են պահում, ընտանիք են պահում: «Խոպանչի» բառը նրանց չի սազում՝ նրանք ազնիվ, տնարար անձինք են: Իսկ այ մեր նախագահը՝ արմեն սարգսյանը, իսկական «խոպանչի» է: Թեպետ էս միլիարդատեր բանսարկուն

գումարի կարիք չունի, սակայն «խոպան» մեկնեց՝ երես թեքելով մեր ժողովրդից էլ, մեր երկրից էլ: Գնաց և, իր ասելով, հեռավար ղեկավարում է երկիրը: Վայ, пղ բամ քո «ղեկավարումը»: Ասա ով էր քեզ կարգել նախագահ, ասեմ ով ես դու: Դու այժմ, «Խոպանչի» արմեն սարգսյան, նույնն ես, ինչ քեզ Անգլիայից ՀՀ բերած սեռժիկն է, ինչ քոչարյան ռոբիկն է, ինչ չկաթողիկոսն է:
Դու քո կեղծ հիվանդությամբ Անգլիա փախչելով՝ նման ես էն բոլոր դш վադիրներին և դш վաճաններին, որոնց մեղքով Արցախը և մեր երկիրը պարտվեցին այս վերջին պш տերազմում: Դու քո վարմունքով պարզապես նման ես սուտ խռոված էն երեխային, որը տանից փախել է, երբ իրեն դիտողություն են արել, թե չի կարելի տան ղեկավարին վի րшվորել:

Կորոնան ի՜նչ լավ առիթ էր քեզ համար, որ դու, իբր բուժման ես գնում, սակայն մեր երկրի համար դարձար… հեռավար նախագահ: Կորոնավիրուսով վարակված լինելը ուղղակի ձև էր, անգլիական սովորական խարդավանք, բանսարկություն, ու դու քեզ կարգեցիր ՀՀ վտարանդի նախագահը, ում մեր երկրի օրինական իշխանություններին ընդդիմադիր կոչվածները փորձելու են
«վերադարձնել» որպես 4-րդ Հանրապետության նախագահ: Այդ ի՜նչ երազանքների մեջ ես, արմեն սարգսյան: Երազում ես վերադառնալ առանց Նիկոլի Հայաստան և քո համակիր ինչ-որ ցաք ու ցրիվ կուսակցությունների, ինչ-որ չկաթողիկոսի, ինչ-որ նախկին հш նցագործ նախագահների աջակցությամբ ՀՀ-ում «հիմնել» 4-րդ Հանրապետություն: Զգույշ, «խոպանչի» արմեն, հանկարծ երազախաբ չլինես: Դու, արմեն սարգսյան,

Հայաստանի հետ կապված մի ճիշտ բան ժամանակին ասել ես. «Միջազգային հարաբերությունների պատմությունը վկայում է, որ փոքր երկրները հաճախ դառնում են մեծ տերությունների շահերի զп հը»: Կեցցե, «խոպանչի» արմեն, դու ճիշտ ես հասկացել Անգլիայի վերաբերմունքը, երբ արցախյան հարցի քննարկմանը քո պաշտելի երկիրը, միակն
տվյալ համաժողովում, վետո դրեց: Սակայն եթե մեծ երկրներն իրենց շահերն են հետապնդում, դո՞ւ ում շահն ես պաշտպանում, որ ՀՀ-ում խռովության ակտիվ մասնակիցն եղար և… «խոպանչի» դարձար՝ հուսալով, թե խռովությունը կհաղթի, և դու կվերադառնաս որպես «4-րդ Հանրապետության» նախագահ: Այժմ քո խոպանում սսկվել ես, երբ նկատում ես, որ քո համախոհներ չկաթողիկոսն էլ, նախկին 2 նախագահ
![]()
դш վաճաններն էլ, էն թափթփուկ կուսակցությունների դш վադիրներն էլ մերժվում են ժողովրդից և шտ ելի են դարձել: Բա քո այդ վարմունքը, ոչ եղած-չեղած «պրեզիդենտ» ընկեր սարգսյան արմեն, նախագահի՞ վարմունք է: Բա դու ամոթ չունե՞ս: Թե ամոթ ունենաս և խոպանից վերադառնաս, ո՞նց ես արդարանալու ազգի առաջ, որ հենց ժողովրդից մերժված էն հш նցագործներ
ռոբիկի և սեռժիկի հետ սեպարատ, դш վադիր հանդիպումներ էիր ունենում ընդդեմ Նիկոլի ու ժողովրդի: Նախկինում նախագահի աթոռը բռ նшզավթած էդ 2-ի հետ դեռ հպարտ կեցվածքով էլ լուսանկարներ էիր հրապարակում, թե, իբր, երկրի վիճակո՜վ ես մտահոգված, իբր ելքե՜ր ես ման գալիս: Վայ, չունենամ քեզ, Անգլիայի լրտես, որ Անգլիայից ՀՀ գալուդ բուն նպատակը քո բիզնես շահերը պահելն էր: Բա եղա՞վ: Հիշենք ՀՀ գալու քո պատմությունը:

Քեզ Անգլիայից ՀՀ բերեց սեռժիկը: Սակայն միայն սեռժիկը չէր բերել, քեզ բերել էին քո բիզնեսները՝ փայատեր Ամուլսարի հանքից, որը ժամանակին կш շառքի ճանապարհով նույն սեռժիկն էր փաթաթել մեր ազգի վզին: Փայատեր Բաքվից Անգլիա հոսող նավթի, ՀՀ-ում «Ռուսնավթ» ընկերության տնօրինում, և այլն, և այլն… Այ սրանք էին բերել քեզ ՀՀ և մեր գլխին իբրև նախագահ կարգել: Դու եկար ՀՀ էն անհոգությամբ, որ մոտիկից տեր կկանգնես քո բիզնեսին: Եկար Հայաստան՝
չգիտակցելով, թե մեր երկրում կարող է հեղափոխություն լինել, և քո հովանավոր սեռժիկին ռադ կանեն: Այժմ էդ ռադ անելու ժամանակը քոնն է, «խոպանչի» արմեն սարգսյան: Եվ դրա համար ո՛չ միտինգ, ո՛չ հանրաքվե, ո՛չ էլ ազգի հավաքական «ՈՉ»-ն է պետք, այլ ուղղակի Աժ-ում մի խելքը գլխին պատգամավոր թող զարմացած հարցնի, թե՝ «Որտե՞ղ է մեր նախագահը», և դրանից հետո օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա: Սա արդյոք գիտակցո՞ւմ են

Ազգային Ժողովում: Գիտակցո՞ւմ են, որ արմեն սարգսյանն իր այս «խոպանչու» պահվածքով անհարգալից է վերաբերվում ժողովրդի հանդեպ, երկրի հանդեպ: Եվ արմեն սարգսյանն ինքն էլ, գիտակցո՞ւմ է, արդյոք, որ ՀՀ-ում արդեն շատ օտար է, շատ օտար ու շատ ճիշտ կանի, որ Անգլիայից հեռավար կարգով ուղարկի իր հրաժարականը: Սա՛ է ճիշտը, և սա՛ կլինի «խոպանչի» արմենի խելամիտ քայլը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ