Հնդկաստանի ներկայացրած նոր ծրագիրը՝ նոր հնարավորություն Հայաստանի համար. ահա, թե ինչ է պատրաստվում անել

Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել ՀՀ տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Ինչպես հայտնում է իրանական Khabaronline լրատվամիջոցը, այս մասին նշել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան

մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Հելսինկիի հետ ՀՀ տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- հայտարարել է դեսպանը:
Իրանում Հնդկաստանի դեսպանը հավելել է, որ Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենաէական նավահանգիստը: Իրանագետ,

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Հնդկաստանը դեռ վաղուց է այդպիսի մտադրություն ունեցել, բայց դրա իրագործումը քիչ հավանական է: «Հիմա կարծես կրկին խոսակցություններն ակտիվացել են։ Երբ խոսում են այն մասին, որ պետք է անցնի ՀՀ տարածքով, հավանաբար նկատի է առնվում Նախիջևանի հատվածը, մյուսն էլ կգնա

Միջին Ասիա։ Չաբահարն այդքան էլ բանուկ նավահանգիստ չէ։ Հնարավոր է հետագայում, երբ ճանապարհ կառուցվի՝ առավել ակտիվանա, բայց դա մոտ ապագայի հարց չեմ համարի ու այդքան էլ լավատես չեմ այս առումով»,- «1-ին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ասաց նա։ Բեգիջանյանը շարունակեց. «Մենք սովորություն ունենք փոքր բաները մեծացնելու, խոսում էինք Իրանի՝

ԵԱՏՄ անդամակցության մասին, բայ մեծ ոգևորության կարիք չկա։ Այժմ նույնն էլ այս դեպքն է, շատ «եթե»-ներ է պարունակում։ Անկեղծ ասած ՝ ՀՀ-ի պարագայում լավատեսության շատ հիմքեր չկան»։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանը «1-ին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ասաց՝ ճանապարհի հիմնական մասը հենց Իրանով է անցնելու. «Դուք գիտեք, որ Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը վերցրել է երկարաժամկետ վարձակալության ու այնտեղ մլրդավոր դոլարների ներդրումներ

կատարել, որ այդ նավահանգստի միջոցով, շրջանցելով Պակիստանը, կարողանա ապրանքներ արտահանել Իրան և Մերձավոր Արևելքի երկրներ։ Հիմա ճանապարհի հիմնական ուղին անցնելու է Իրանով»։ Վարդանյանը նաև նշեց, որ երկար ժամանակ քննարկումներ են ընթացել Ադրբեջանի տարածքի հետ կապված. «Սակայն վերջին ժամանակաշրջանում Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները խորացել են, ու Ադրբեջանը քաղաքական հարցերում բացահայտ աջակցություն է ցուցաբերում Պակիստանին, այդ թվում նաև՝ Քաշմիրի հարցում։ Հավանաբար հենց սրանով էլ պայմանավորված՝ Հնդկաստանը ուզում է, որ ՀՀ տարածքով անցնի։ Ամեն դեպքում

սա ամենամոտ և ամենահարմար ճանապարհն է Եվրոպա հասնելու համար»։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի առաջ բացվող հնարավորություններին, մեր զրուցակիցը նկատեց. «ՀՀ-ն կարող է իր տարածքներով անցնող բեռնատարներից վճարներ գանձել։ Դրանից զատ էմ՝ յուրաքանչյուր երկրի տարածքով էլ տրանսպորտային ուղու անցնելը տնտեսական տեսանկյունից ձեռնտու է։ Ճանապարհների առևտուրն է զարգանում, ֆինանսական մուծումներ են կատարվում այդ երկրի բյուջե։ Պատահական չէ, որ շատ երկրներ պայքարում են, որ հենց իրենց տարածքով անցնի։ Ադրբեջանն էլ չափազանց մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *