Իրականում ես տեղյակ չեմ նրա հետ կապված կոնֆլիկտի խորքի հետ, սակայն շատ որոշակի է, որ…Լևոն Շիրինյանը՝ հայտնի միջադեպի մասին

Երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հшր ձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, բռп ւնցքով հш րվածում նրա դեմքին ու վնш սում համակարգիչը։ Լրագրողը սրճարանում տեսնելով Արշակյանին, ով ճաշելիս է

եղել կնոջ հետ, մոտեցել և հարց էր ուղղել, թե ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին գտնվում սրճարանում, որից հետո հш րձակման զп հ էր դարձել։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով թեմային, գրել է. Որ Հակոբ Արշակյանը հեղափոխությունից հետո

հեղինակություն ձեռք բերած և հեռանկար ունեցող Նախարարներից մեկն է, որևէ մեկը չի կարող առարկել: Որ ՀՀ տեխնոլոգիական առաջընթացի շանսերը որոշակի չափով կապված են նրա անվան հետ, դա էլ դժվար որևիցե մեկը առարկի: Ես իրականում տեղյակ չեմ նրա հետ կապված կոնֆլիկտի խորքի հետ, սակայն

շատ որոշակի է, որ նա հայտնվել է ինչ-որ խլյակների ուշադրության կենտրոնում, ցցուն կերպով է դրսևորվում ամենուր ,հաճախ էլ վխտացող որոշակի «լրատվամիջոցների» ուշադրության ոսպնյակում, անառարկելի է: Չէ՞ որ «որքան վատ, էնքան լավ» սկզբունքը վերջին ամիսներին դարձել է քայքայիչ գործիք: Լ. Շ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *