Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀԻՇԵՑՈՒՄ 2• Ու սրանք գալիս են հայրենիքը փրկելու՞։ Տող առ տող ընթերցեք, հիշե’ք թե ռոբասեռժիկները ոնց մաս մաս ծախեցին ՀՀ բոլոր ռш զմավարական օբյեկտները, մեջ մեջ արեցին և հп շոտեցին հայրենիքս։ Սրանց չկա ներում։ Դեռ հետ գալու հույսեր են փայփայում։

Երբե’ք Մենք ամեն ինչ հիշում ենք և կհիշացնենք։ 2•#Հայաստանի_ էլեկտրական_ ցանցեր. «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ընդգրկվել էր 1998-2000 թթ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Ըստ Կառավարության որոշման նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ-ն մասնավորեցնել միջազգային մրցույթով: ՀԷՑ-ը օտարելու մասին որոշումը ընդունելու պահին
կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախագահը էդ պահին Ռոբերտ Քոչարյանն էր: Չնայած մրցույթին բնագավառում կայացած միջազգային կազմակերպությունների մասնակցությանը (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation)՝ հաղթող ճանաչվեց օֆ շորային Midland Resources Holding LTD ընկերությունը, որն էլ գրանցված է

Նորմանդյան կղզիներում (Միացյալ Թագավորություն), սակայն հիմնադիր Ալեքսանդր Շնայդերը ծնունդով ռուսաստանցի է և Կանադայի քաղաքացի։ 2002 թ-ի օգոստոսի 26-ին Midland Resources ընկերության և Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության մեջ կնքվեց «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը: Տվյալ պայմանագրի համաձայն՝
Midland Resources-ը «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գնահատել էր 37 միլիոն դոլար: Դրանից բացի, մասնավորեցնողը փոխհատուցելու էր նաև էլ ցանցերի՝ նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, այսինքն՝ պետությանը պետք է վճարեր ընդամենը տասներկու մլն 15 հազար դոլար։ Հետագայում «ՀՀ էլեկտրական ցանցերի» սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին: 2006 թվականին

«ՀԷՑ» ՓԲԸ-ն վաճառվեց քաղաք Մոսկվայում գրանցված «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի խմբին 73 միլիոն դոլարի դիմաց: 2015 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Առավել վաղ՝ ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել սակագինը 17 դրամով: ՀԷՑ-ի տնօրեն ռուսաստանցի Եվգենի Բիբինը, չմասնակցելով սակագնի մասին քննարկումներին ո՛չ ԱԺ-ում
ո՛չ ՀԾԿՀ-ում, սպш ռնալից նամակ էր հղել՝ ակնարկելով, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կառաջանան, իսկ ընկերության գնման պայմանագիրը կվերանայվի: Սրան հետևել էին բազմահազարանոց ցույցեր մայրաքաղաքում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սեպտեմբեր ամսին արդեն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմեց կառավարությանը՝ ՀԷՑ-ի 100

տոկոս բաժնեմասը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցելու թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը հաստատեց գործարքը:Ըստ Պայմանագրի՝ Կիպրոսում գրանցված, оֆ շորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» հետ պարտավորությունները կիսելու էր նաև «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն՝ ըստ սեփական գրության: «Հետքի» ուսումնասիրությունները ճշտել էին, որ 2 ընկերությունների հետևում էլ
կանգնած էր ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: 2015 թ-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԵՑ-ը ամբողջությամբ գնելու մասին՝ խոստանալով 1 տարի շարունակ սпւբսիդավորել կառավարության հետ համամասնորեն, փոխհատուցել բարձրացված ու մինչև 2015 թ-ի օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր

բիզնեսի համար: Գործարքի դիմաց «Տաշիրը» պարտավորվում էր մարել ընկերության կուտակած պարտքը, որն էլ ըստ Սամվել Կարապետյանի, կազմում էր 220 միլիոն դոլար: 2017 թ-ի ապրիլի 14-ից, ըստ պաշտոնական տվյալների, ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ յոթանասուն տոկոս ու LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ երեսուն տոկոս բաժնեմասերով։ Շարունակելի