Հնդկաստանի ԱՅՍ քայլը աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար, ուստի… Փույա Հոսեինի ՍԵՆՍԱՑԻՈՆ գրառումը

Փույա Հոսեինը գրել է.
Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի միջոցով «Հյուսիս — Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա և Եվրոպա, շրջանցելով Պակիստանն ու Ադրբեջան: «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք». Հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան:

«Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի ու Ֆինլանդիայի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը», _ նշել է դեսպանը: Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ և ամենաճիշտ

կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռш զմավարական կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ և տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Այդ նավահանգիստը ունի տարեկան մոտ ութ ամբողջ հինգ մլն տոննա ապրանքների բեռնման և

բեռնաթափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև 100 հազար տոննա բեռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել: Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ և մայիս ամիսներին: Շաատ կարևոր է այն փաստը, որ Չաբահար նավահանգիստը Ամերիկայի կողմից Իրանի դեմ պш տժամիջոցներում

ներառված չէ: Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի և Հնդկաստանի միջև եղած պայմանագրով այդ նավահանգստի շահագործումը 10 տարով վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Ու հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել այդ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան և Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:

Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով ու ՀՀ-ով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական ու Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ այդ ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը: Հաշվի առնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով տվյալ ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ցանկանում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային, բացառելու նպատալով էս ծրագրին նրանց կողմից որևէ հնարավոր խп չընդոտում: Այդ իսկ

պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել ՀՀ տարածքով: Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ նշված հակասությունների ու շահերի համընկնման գործընթացում՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել և դուրս գալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարիներ ի վեր իրեն պարտադրված՝ տարածաշրջանային և միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *