ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ… 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո

Ռուզաննա Ս.-ն հիսուն տարեկան էր, երբ դիմեց «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում էր անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ անելով: Ռուզաննան ու իր ամուսինը շատ էին ուզում երեխա ունենալ, բայց՝ ապարդյուն: Նրանք արդեն հուսահատվել էին, բայց որոշեցին եւս 1 անգամ փորձել:

Այս տարի ապրիլի յոթին Ռուզաննան վերջապես ավելի քան տասներկու տարի սպասելուց հետո 2 տղայի լույս աշխարհ բերեց: «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցի ընթացքում պատմեց,

որ Ռուզաննային ԱՄԲ պրոցեդուրային պատրաստելու համար մոտ 2 տարի է պահանջվել: «Երկար, քրտնաջան աշխատանք էր պահանջվում, ու մենք ռիսկի դիմեցինք՝ չնայած կորпնավիրпւսի պանդեմիային: Ի վերջո մենք հասանք սպասված արդյունքի», – պատմեց մասնագետը: 2020 թ-ի օգոստոսին, վերջապես, պացիենտին

տեղադրել են 2 սաղմ: Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ կինը հղիացել է, իսկ նոյեմբերին՝ ԱՀ պш տերազմի ժամանակ, պարզվել է, որ նա երկվորյակի է սպասում: «Աստված ինձ ուղարկեց որդիների, ապագա զինվորների», – նշել է այդ ժամանակ Ռուզաննան:
Բժիշկներին այդ լուրը եւ՛ ուրախացրել է, եւ՛ մտահոգել: «Երբ մենք իմացանք, որ ամեն բան ստացվել է, բառերով չեմ կարող

նկարագրել, թե ինչքան երջանիկ էինք: Մյուս կողմից, իհարկե, մտահոգվում էինք, քանզի պացիենտը տարիքով մեծ է, եւ ոչ թե 1, այլ 2 երեխա են լույս աշխարհ գալու», – պատմում է Մարինա Մկրտչյանը: Ռուզաննայի հղիությունը հեշտ չի անցել, բայց եւ՛ նա, եւ՛ նրա հետ աշխատող բժշիկներն արել են ամեն բան, որպեսզի այն բարեհաջող ավարտ ունենա:

Եվ վերջապես 36-րդ շաբաթում կեսարյան հատմամբ ծնվեցին երկվորյակներ Էմիլը և Լեւոնը: Ծնվելիս նրանք կշռել են 2200 ու 2400 գրամ, եւ արդեն տասներկուերորդ օրը դուրս են գրվել ծննդատնից: Ռուզաննան ՀՀ-ում հաջողությամբ հղիացած ու ծննդաբերած ամենատարիքով պացիենտներից մեկն է: Եվ նրա օրինակը կարող է հույս ներշնչել իր տարիքի ու երեխաների մասին երազող բազում կանանց: Հիշեցնենք, որ նոր ծրագրի շրջանակում մինչեւ հիսուներեք տարեկան

կանայք, ովքեր որդի են կորցրել ԱՀ պш տերազմում, պետպատվերի շրջանակներում ԱՄԲ անելու հնարավորություն կունենան: «Աստղիկ» ԲԿ-ն եւս տվյալ ծրագրի շրջանակում ընդունում է պացիենտների: «Մարինա Մկրտչյանը նշեց, որ նախկինում նման բան դժվար էր պատկերացնել, բայց ժամանակակից աշխարհում հիսուն տարեկան կանայք կարող են ծննդաբերել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *