ՈւՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ . Հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող մեծ ֆեյքերի խումբ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է , որ հայտնաբերվել է Ադրբեջանի Պաշտպանության Նախարարության հետ կապ ունեցող մեծ ֆեյքերի խումբ. «Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում նորից Ադրբեջանն է հայտնվել։

Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան nչնչ шցրել է հարյուր քսան չորս Ֆեյսբուք հաշիվ, տասնհինգ էջ, վեց խումբ եւ երեսուն Ինստագրամ

հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաեւ ՀՀ-ի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15 500 դոլար. Սքրինշոթներից երեւում է, որ ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պш տերազմի օրերին։ Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ

տարվա հոկտեմբերին հայտնաբերված ու nչն չացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել։ Նկարին ադրբեջանական ֆեյքերի օրինակներն են» , – նշում է փորձագետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *