Շավարշ Սողոմոնյանը գրել է.
Կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը մի ուշագրավ փաստի վրա։ Եթե նկատել եք, թե քոչարյանի, և թե սերժ սարգսյանի ուժերը ընտրությունների են գնում 2 ուժերից կազմված դաշինքներով` մի դեպքում ՀՅԴ-Վերածնվող Հայաստան, մյուս դեպքում ՀՀԿ-Հայրենիք։ Հիշեցնեմ՝ ընտրական օրենսգրքի

փոփոխությունների մասին խոսակցությունները վաղուց էին սկսվել ու հայտնի չէր, թե ինչ տեսք կունենա օրենսգրքի վերջնական տեսքը, թե որ դրույթները կհասցնեն փոփոխել, իսկ որոնք ոչ։ Հավելեմ, որ նոր օրենսգրքով դաշինքների շեմը բարձրացվում է 8 տոկոս 2 կուսակցությունների դեպքում, 3 կուսակցությունների դեպքում այն կազմում է 9 տոկոս, իսկ 4 և ավելի
կուսակցությունների դեպքում 10 տոկոս։ Այս փոփոխությունները, ինչքանով որ ես եմ տեղյակ, այս ընտրություններում չեն կիրառվի, այլ կկիրառվեն հաջորդ ընտրություններից, բայց քաղաքական ուժերը նախապես չէին կարող իմանալ՝ մինչև այս ընտրությունները կոնկրետ ինչպիսի փոփոխություններ կկրի օրենսգիրքը, որ դրույթները կհասցնեն փոխել, որոնք ոչ։ Այդ իսկ պատճառով նշված ուժերի դաշինքները կազմված է 2 ուժից, այսինքն իրենք քաջ գիտակցում են իրենց

հնարավորութնունները, գիտակցում են, որ իրենց գերնպատակը անցողիկ շեմը հաղթահարելու նպատակով պայքարելն է, դրանից ավելի հույս այլևս չունեն: Նրանք վախեցել են այլ ուժեր էլ ներառել իրենց դաշինքներում, քանզի գիտակցում են, որ իրենց համար դժվար կլինի 9 տոկոս կամ 10տոկոս հավաքել։ Էնպես որ դուք դրանց մեծ-մեծ խոսալուն մի նայեք, իրենք էլ գիտեն, թե իրենց շանսերը և հնարավորությունները որքան են։