Վրաստանի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Մադրիդում անցկացվող Fitur 2021 Զբոսաշրջության ցուցահանդեսի ընթացքում խոսել է երկրի զբոսաշրջության վերականգնման վերաբերյալ: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:
«Ես միանգամայն համոզված եմ, որ Վրաստանում զբոսաշրջությունն առավել արագ կվերականգնվի, քան մենք վատատեսական կանխատեսումներով ի սկզբանե ակնկալում էինք: Կարծում եմ՝ վերականգնումը կլինի առավել քան երեսուն տոկոս, կարող է լինել մինչև հիսուն տոկոս: Միանշանակ, շատ բան կախված է

համաշխարհային համաճարակից, սակայն պատվաստումը սկսվել է, տրամադրությունը շատ լավ է, մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներից բազում խմբեր արդեն այցելում են մեր երկիր», — նշել է Թուրնավան: Նախարարի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներից, Իսրայելից, ԵՄ-ից և հարևան երկրներից Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է: «Մեր հարևանությամբ զբոսաշրջիկների առավել ակտիվ հոսքին կխթшնի
ցամաքային սահմանների բացումը, ինչի շուրջ մենք աշխատում ենք, ու կարծում եմ, որ կկարողանանք ապահով կերպով բացել ցամաքային սահմանները ամռան սեզոնի համար` չափազանց լուրջ վերահսկողությամբ, նույն կերպ, ինչպես օդային սահմանները», — հայտնել է Նաթիա Թուրնավան: Ըստ Նախարարի՝ վրացական ավիաշուկայում յուրաքանչյուր շաբաթ աճում է

թռիչքների հաճախականությունը ու երկրների աշխարհագրությունը, ինչպես նաև ավիաընկերությունների թիվը: Նրա խոսքով ՝ առաջիկայում Վրաստանում կսկսի թռիչքներ իրականացնել «Եվրովինգս» եվրոպական ցածրարժեք ավիաընկերությունը, որը նախկինում Վրաստան թռիչքներ չի իրականացրել: