Փաշինյանի կողմից ՀՀ նախկին ղեկավարների վերջին մի քանի հանդիպումները և հեռախոսազանգերը հեգնելը խոսում է հետևյալի մասին… Հարութ Ուլոյան

Հարութ Ուլոյանը գրել է.
Փաշինյանի կողմից ՀՀ նախկին ղեկավարների վերջին մի քանի հանդիպումները և հեռախոսազանգերը հեգնելը շատ կոնկրետ խոսում է հետևյալի մասին. Փաշինյանը առաջնորդվում է ոչ թե քաղաքական առաջնահերթություններով,

պետական շահն ամենից վեր դասելու հրшմայականով, կամ, թեկուզ, մարդկային պարզ վերաբերմունք դրսևորելու գիտակցումով, այլ` բացառապես իր նեղ անձնական ամբիցիաներով: Նախկին ղեկավարներից ինչ-որ մեկի վատառողջ լինեու դեպքում, Փաշինյանը,

փաստորեն, ոչ միայն մերժում է իր կողմից որևիցե կերպ նրանց որպիսությամբ հետաքրքրվելու հնարավորությունը, այլ նաև, ըստ էության, անընդունելի է համարում նաև մյուսների կողմից միմյանց հանդեպ այդպիսի դրսևորումը: Թե Փաշինյանի

նման տրամադրվածությունից ինչ կարելի է եզրակացնել, թողնում եմ ձեզ: Ավելին, Նիկոլը, իրեն հատուկ ուրացողի տրամադրություններով, մերժում է նախկին ղեկավարների շփումները նաև պետականության մասին մտահոգությունների թելադրմամբ: Ո՞րն է Փաշինյանի ջղшձ գումների իմաստը. որ եթե անգամ պետականության լինել-չլինելու հարց լինի՞, նա

որևիցե պարագայում ուղիղ շփումների մեջ չի մտնելու նախկին ղեկավարների հե՞տ: Այո, հենց դա է: Եվ դա արդեն տեսել ենք 44-օրյա պш տերազմի ընթացքում: Բայց այստեղ մի նրբություն կա: Փաշինյանը, փաստորեն, «մոռացության» է մատնում էն փաստը, որ 44-օրյա պш տերազմի ընթացքում նա ողջունել էր նախկին ղեկավարների միասնական նախաձեռնությունը: Լիազորել, չէր լիազորել, դա մի կողմ թողնենք: Փաստը նա է,

որ Նիկոլը բառացի հայտարարել է, որ ողջունել էր նախաձեռնությունը: Ողջունելով նախաձեռնությունը` առանց ուղիղ շփումների մեջ մտնելով, դա ոչ թե նախկին ղեկավարների, այլև` Փաշինյանի խնդիրն էր: Այժմ ի՞նչ խնդիր կա: Ողջունել ես, սակայն չես հանդիպել, նրանք էլ հանդիպել և շարունակել են շփումները: Ինքդ քեզ ֆուկ ես հանել, այժմ էլ որ ինչ ես բարոյախրատական էժանագին մանիպուլյացիաներ անում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *