Անոմալ շոգեր են լինելու, ինչով է դա պայմանավորված…Գագիկ Սուրենյանը նոր ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է հայտնել

ՀՀ տաք հոսանքները ներթափանցում են Իրան-Իրաք հատվածից; Այս տարի տվյալ հոսանքները սովորականից առավել շուտ ներթափանցեցին: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության

ու մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի տասնհինգից 29-ը ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրեին Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում ու

Երևանում առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին երբևէ դիտված պատմական առավելագույն արժեքները, իսկ հունիսի քսաներեքից քսանհինգը Արարատյան դաշտում ու Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն, որը մոտ երկու աստիճանով գերազանցեց 1998 թ-ին դիտված պատմակա ռեկորդը»,- հայտնեց նա: «Այս տարվա շոգը գերազանցեց

երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները». Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանն ասաց, որ իրենց բնագավառի գիտնականները տաքացումը բացատրոմ են հետևյալ կերպ՝ Խաղաղ օվկիանոսի, Բրազիլիայի ու Արգենտինայի ափամերձ հատվածներում գոյություն ունի երկու ծովային հոսանք՝ Էլնինիո ու Լանինիո: Վերջինս սառը ծովային հոսանքն է, որի թուլացումը կամ անհետացումը բերում է օվկիանոսի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման, որը ազդում է երկրագնդի տարբեր շրջանների եղանակակլիմայական պայմաների ձևավորման վրա: Հանրապետության մի շարք շրջաններում ընդհանրապես տեղոմներ չեն գրանցվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *