Ադրբեջանը ակտիվ տարածում է՝ իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, և շուտով այնտեղ լինելու են ուդի քրիստոնյաներ… Իրականում… Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանը ակտիվ կերպով տարածում է՝ իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, ու շուտով այնտեղ լինելու են ուդի քրիստոնյաներ… Իրականում… Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը գրել է.

Ադրբեջանական մեդիադաշտը ակտիվ կերպով տարածում է սուտ լուր, թե իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, և շուտով այնտեղ լինելու են ուդի քրիստոնյաներ։ Իրականում դա հակա ռակորդի հերթական սուտն է։ Իմ բոլոր վստահելի և 1-ին

ձեռքի աղբյուրներն ասում են, որ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայությունը մեր եղբայր հոգևորականները։ Նաև ադրբեջանական կողմը արդեն երկար ժամանակ ար գելում է հայ ուխտավորների այցը Դադիվանք, թույլ չի տալիս նաև, որ հայ հոգևորականների

հերթափոխ լինի։ Ադրբեջանական զոր քը նաև տարբեր ճն շման միջոցներ է սահմանում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների հանդեպ։ Սրանք տեղեկություններ են, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկա օրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *