ՌԴ-ն բռնեց մեր բանակի ձեռքերը, որպեսզի թուրքը… Ժիրայր Սեֆիլյանի ԿԱՐԵՎՈՐ վերլուծությունը

Թուրքական տանդեմը, որի մասին, թերևս, ամենաշատը ազգային ժողովրդական բևեռն է խոսում, արդյոք Հայաստանը պետք է դեմ դուրս գա դրան,թե՞ ընդունի որպես իրողություն, աշխարհաքաղաքական նոր կարգ և ըստ այդմ կառուցի իր արտաքին

քաղաքականությունը: -Մեր քաղաքական մտքի գլխավոր խնդիրը այս հարյուրամյա ընթացքում եղել է այն, որ փորձել ենք այդ երկընտրանքին հարմարվել: Այսինքն ընտրել, ընտրություն կատարել դш վադիր թուրքական յшթաղանի, թե ռուսական սապոկի: Մենք միշտ

այս մասին բարձրաձայնել ենք, մեր ժողովրդին հորդորելով, որ լուծումը մեր գոյության պահպանման այս երկընտրանքից դուրս գալու մեջ է: Անշուշտ մեր այդ խոսքը մինչև պա տերազմը չէր ընկալվում, վստահ եմ, որ այսօր շատ է ընկալվում, որովհետև բոլորն ականատես եղան, թե ինչպես ռուսն ու թուրքը համաձայնաբար մեզ գետնի վրա կп տորեցին և ավելին ասեմ: Եթե 100 տարի առաջ ռուս-թուրքական համաձայնության հետևանքով մենք կորցրեցինք մի ամբողջ

Արևմտյան Հայաստան, և Արևելյան Հայաստանի մի մասը նվիրվեց Ադրբեջանին ապա այժմ մենք ապրում ենք նույնանման օրեր, սակայն ի տարբերություն 100 տարի առաջվա այսօր Ռուսաստանը որոշել է Արևելյան Հայաստանը ամբողջությամբ անցնի Թուրքիային: Ռուսաստանը բռնեց մեր բանակի ձեռքերը, որ թուրքը թիկունքից դш նակը խրի մեր մեջքին։ Եթե ուզեին օդը փակել, 1-ին օրը կփակեին, ինչո՞ւ 40-րդ օրը դա արեցին».
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *