Անցած շաբաթ արդյոք համարժեք էին թուրքական տանդեմի հրահրած հերթական սահմանային շш նտաժն ու ներհայկական քաղաքական սր ացումը: Համաձայն եմ, տհաճ և անպատվաբեր հարց է, քանզի այդ սրացումները

պետք է ոչ թե համարժեք, այլ իրար բացառող լինեին: Կա 1-ը, որ հրճվում է, երբ ընդհանուր թշ նшմուն հաջողվում է քո երկրի ներսում այդ թշ նшմանքը հրահրել: Անպատվաբերն այստեղ է, այլ ոչ թե որևիցե կուսակցական խոհանոցում: Այդ դեպքում ինչու են կուսակցական խոսափողները ուղղակի տնքում հուսահատության
և անեծքի դոզայից էն նույն ժամին, երբ սահմանին կր шկում են: Այսքան սինխրոն?: Քանի անիծող է սահման գնացել: Բա չգնալ, եթե անհրաժեշտ են ապացույցներ մեր անվտш նգության պատասխանատուների քաղաքական կամ ռազմական ապաշնորհության: Ապացույցները սահմանին են, այլ ոչ թե երևանյան սրճարաններում, որտեղ օրը մի կերպար ունենալը ամոթ չէ, ամոթ է սահմանին ունենալը, քանզի դա միայն 2 երկրի թշ նшմանքի կարմիր գիծը չէ, այլ նախևառաջ

սահմանն է կովկասյան նորահայտ բարբարոս տեսակի և բիբլիական ազգի պատմության: Շախմատի աշխարհի գավաթի պայքարում մեր Հայկ Մարտիրոսյանը հենց այդ սահմանն էր գծում ադրբեջանցի Մամեդյարովին հաղթելիս. Ճիշտ այն պահին, երբ իր երկրի ղեկավարը կասկածելի լրջությամբ հայոց պատմությունն էր խեղում…