«Ո՞նց, Վազգեն, անձնական մեքենա չունե՞ս դու» . Թե ինչպես Սպարապետը իր մեքենան փոխանակեց 2 տш նկի հետ
Վազգեն Սարգսյանի մեքենան մի ողջ պատմություն ունի։ 1992 թ-ին մեքենան նվեր է եկել Աթենքից` Վարուժան Գնունուց։ 1988 թվականին այս մեքենան զե նքի առումով շատ

օգտակար է եղել Վազգենին։ Երբ 1992-ին Գնունին եկել է Հայաստան, Վազգենը գնացել է պաշտոնական մեքենայով։ Վարուժան Գնունին հարցրել է՝ «Ի՞նչպես Վազգեն, դու անձնական մեքենա չունես», Վազգենն
ասել է` ոչ։ Վարուժան Գնունին գնում է Աթենք, ու այս մեքենան նվեր է ուղարկում։ Վազգեն Սարգսյանն այս մեքենան դարձյալ վարում է որպես պաշտպանության նախարար ու սրանով զե նք էր տանում դիրքեր։ Սրանով Վազգենը մի ողջ պատմություն է անցել։

Վազգեն Սարգսյանի մեքենան , որը հիմա գտնվում է նրա տուն թանգարանում ՝ առաջին G դասի Mercedes-ն է եղել Հայաստանում: Արցախյան շարժման ժամանակ նա այս մեքենան հանձնեց վրաց բիզնեսմենին՝ փոխարենը վերցնելուվ երկու տш նկ: Հետագայում այդ նույն մեքենան վերադարձրին Վազգեն Սարգսյանին: