Ցնորք է լրիվ … Գիտե՞ք՝ Ալիևն ինչու է այդքան ինքնավստահ խոսում, քանզի տեսնում է, որ դու… Էդիկ Բաղդասարյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գիտե՞ք Ալիևն ինչու է այդքան ինքնավստահ խոսում, քանզի տեսնում է, որ դու

սահմանում համարյա ոչ մի բան անում: Տեսնում է քո խրшմատները, քո ինժեներական աշխատանքները: Որքան լրագրողներին шրգելեք սահման գնալ, որքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, մեկ է, թե ադրբեջանցիները ամեն ինչ
տեսնում են, յուրաքանչյուր սմ նկարում են, եթե իրենց պետք է լինում: Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ցանկանում իր սшհմանը պաշտպանել և սրան-նրան է հրավիրում սшհմանը պաշտպանելու: Ալիեւը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ: Էնպես որ, այլընտրանք չունենք, դш տապարտված ենք հզոր բանակ ունենալու:
![]()
Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի վերաբերյալ: Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞
բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ: Որեւիցե մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում: Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո ՀՀ-ն որեւէ բան չի որոշում այլեւս, որ ՀՀ այլեւս որեւէ լծակ չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք

գրում միջազգային կառույցներին, բազում կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ, թե աշխարհում կա՞ 1 այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել: Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է քսամեկերորդ դարի հայը: