ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Մինչև +40… տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է հրդեհավտшնգ իրավիճակ… Գագիկ Սուրենյանը ՄԱՆՐԱՄԱՍՆՈւՄ է
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես

ասվում է հետևյալը.
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է
Օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության
ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին ու երեսունին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում ու դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում ու Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտшնգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտшնգության կանոնները։ #ՀՄԿ #HMC
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Մինչև +40… տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է հրդեհավտшնգ իրավիճակ… Գագիկ Սուրենյանը ՄԱՆՐԱՄԱՍՆՈւՄ է