Քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ… այժմ արդեն պարզ է՝ ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը… Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Քչերը հասկացան, թե ինչ կատարվեց. Լավ, այժմ արդեն պատկերը հստակացել է, ակնհայտ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Առավել կոնկրետ,

ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի անելուց հետո ճանապարհը բացվել է։ Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետր ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։ Պահանջն արվել է,

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ընթացքում), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց նաեւ 2 գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։

Որ տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր ։ Քչերը հասկացան, որ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանի այդ մասի սահմանազատման և սահմանագծման գործողությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *