Դավիթ Աթայանը գրել է. Մի քիչ «ալբանացի եմ» տեսանյութը հետ քանդեմ, քանզի բոլորը ֆիքսվել են ալբանացիի վրա ու բաց են թողել շատ կարևոր մի բան։
Ուրեմն նյութում զրույցի էսքան հատվածն է միայն.
— Հայր մերը գիտե՞ս։

— Չէ… — Բա որ ասում եմ` հայ չես։ — Ալբանացի եմ, հի հի հի… (նախ ես չեմ հասկանում այդ որտեղ և երբ է ձայնագրվել, ենթադրում եմ, որ շատ հատուկ է արված) Ուրեմն հետ քա նդենք խոսակցությունը։
Լևոնն ասում է` բա որ ասում եմ հայ չես։ Այսինքն Լևոնը Ռոբերտին ասել է, որ դու հայ չես, նա էլ, թե բա` հայ եմ (տրամադրությունից հասկանում եմ, որ` ուրախ-ուրախ է ասել)։ Սա էլ թե` եթե

հայ ես, հայր մերը գիտե՞ս… Հ.Գ. Կլսեմ ձեր կարծիքները, այսինքն թվականի հետ կապված ի՞նչ խոսակցություն պիտի գնացած լիներ, որ Լևոնը Ռոբերտին ասեր` բայց դու հայ չես.. Տեսանյութը դիտեք ստորև՝