ՈւՇԱԴՐՈւՅՈւՆ. Թաց ձյուն է սպասվում․ Որքա՞ն կնվազի օդի ջերմաստիճանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՈւՇԱԴՐՈւՅՈւՆ. Թաց ձյուն է սպասվում․ Որքա՞ն կնվազի օդի ջերմաստիճանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Հոկտեմբերի հինգի երեկոյան ժամերին, վեցին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում

տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի հինգից վեցը կնվազի ութից- տաս աստիճանով։ Հանրապետության տարածքում ՝ Հոկտեմբերի հինգի ցերեկը, վեցին, յոթի գիշերը շրջանների զգալի մասում, յոթի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում,

Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի տասին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ- արևելյան ՝ հինգից տաս մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի հինգի ցերեկը, վեցին աստիճանաբար կնվազի ութից- տաս աստիճանով:

Երևան քաղաքում ՝ Հոկտեմբերի հինգի ցերեկը, վեցին, յոթի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ։ Հոկտեմբերի յոթի ցերեկը, ութից տասը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *