Ռեստորանում նստած ենք, կողքիս կինը փռշտաց, ասացի առողջություն… հսկա տղամարդը հարցնում ա՝ ինչ ասացիք կնոջս… Մայ ֆրենդ ջան հայ ենք, Արմենիայից ենք… ասաց… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրել է. Կոտորում մի բարձրակարգ ծովափնյա հյուրանոցում ենք հանգստանում։ Երեկ առավոտյան իջել ենք նախաճաշի։ Ռեստորանի սրահը լիքն էր, քանզի անձրև էր գալիս և դրսում հնարավոր չէր նստել։ Մի փոքր սեղան տեսանք, որին շատ մոտ մեկ ուրիշ սեղան էր դրված ու մի

զույգ էր նստած։ Նստեցինք։ Ես նստեցի տղամարդու հարևանությամբ, կինս դիմացս, կնոջ հարևանությամբ։ Դատելով իրենց խոսակցականից ու արտաքինից՝ տեղացի էին։ Մեր
համար հաց ենք ուտում, մեկ էլ էս մոնտենեգրուհին (չգիտեմ էս ազգին ոնց կոչեմ), կարճ ասած էդ տեղացի կինը փռշտաց։

Այնքան մոտ էինք նստած, դե ոնց որ մի սեղանին լինեինք և ես բնազդաբար ասեցի. առողջություն։ Ասածիցս սթափվեցի ուշքի գալով, որ ՀՀ-ում չեմ ու ուզում էի շարունակել ուտելս, տեսնեմ էս կինը զարմացած ինձ ա նայում, չէի տեսնում, սակայն կողքից էլ զգում էի ճնշող տղամարդու հայացքը։ Դե կինս թեթև ծիծաղեց, հասկանալով սխալս, որ հայերեն եմ առողջություն մաղթել, իրենք էլ եսիմ ինչ են մտածել։ Մինչ ես կնայեմ

հսկա տղամարդու դեմքին (էս ազգը իրականում հաղթանդամ ա, ես որ ՀՀ-ում լավ բոյով եմ, ըստեղ ոնց որ թզուկ լինեմ, մի կոշիկի խանութում ավանդույթիս համաձայն ամենամեծ չափսը ուզեցի, հիսուն համար տվեցին))), կարճ ասած մինչ ես հայացքս իրա 49 համարի կոշիկներից կբարձացնեմ դեմքին, լսեմ անգլերենով հարցնում ա.
֊ Ի՞նչ ասացիք կնոջս։

«Արա դե ասա այ Բակուր, քո ինչ պետք ա թե այղ մոնտենեգրուհին առողջ կլինի, թե ինչ կլինի, հանգիստ հացդ ուտեիր, անընդհատ քիթդ մի տեղ խոթում ես»֊ էս ներքին ձայնս ա ասում, իսկ բարձրաձայն ասում եմ. ֊ Մայ ֆրենդ ջան մենք հայ են, Արմենիայից ենք, մեր մոտ, որ մեկը փռշտում ա՝ առողջություն ենք մաղթում, ես էլ սովորության համաձայն ձեր կնոջն էլ առողջություն մաղթեցի… Այժմ էս զույգը ուրախացել ա, շնորհակալություն ա հայտնու, հարցեր ա

տալիս մեր երկրից և այլ, վերջը սուրճի սեղանին մոտիկից ծանոթացանք։ Պոդգորիցայից էին, ռեստորան ունեն քաղաքում, եկել են ՍՊԱ հյուրանոց մի 2 օր հանգստանալու։ Վերջում որ իմացան սննդի բիզնեսի մեջ ենք և լիքը սննդի կետեր ունենք անգամ տարբեր երկրներում, շատ ոգևորվեցին, վաղը հրավիրել են իրենց ռեստորան, համ էլ ասացին. Maybe we will start a business together (կարող ա իրար հետ մի բեզնես անենք)։
Հիմի այս ներքին ձայնիս հո չեմ ճնշում, ասում եմ տեսար, որ ճիշտ ա մարդկանց հետ շփվելը, զրուցելը, գլուխը կախ հաց ուտելն ու՞մ ա պետք)))
Շփումներով լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *