ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ… Գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է. ուշացնելու պարագայում…

2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր: Մինչև 2021 թվականը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի ու գույքի: Ընդ որում, գույքահարկ տալիս էին էն սեփականատերերը, որոնց գույքի
կադաստրային արժեքը

անցնում էր երեք միլիոն դրամը, իսկ մինչև 2021 թվականը ՀՀ-ում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թթ-ին, հայտնում է «Լուրերը»։ Օրենքի փոփոխությամբ, այս տարվանից 2 հարկերը միավորվում են 1-ում և կոչվում անշարժ գույքի հարկ: Տվյալ

պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերնայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը: Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ առաջին գոտում գտնվող 1քմ հողի հարկը կազմում էր 2 հազար դրամից

փոքր ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, տվյալ արժեքն այսօրվա գների հետ համարժեք չէր: Հարկերի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվարկել՝ հարկերի հավաքագրման պլանը կատարվել է թե ոչ: Միաժամանակ հիշեցնում են՝ հարկը չմուծելու պարագայում

720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունանա դш տարան դիմել ու ստանալ գումարը: Հավաքագրված գումարը, Երևանի պարագայում ևս, ուղղվելու է համայնքի կարիքներին ու զարգացման ծրագրերին, հստակեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման ու գանձման

վարչության պետ Արմեն Հարությունյանը, սակայն ներկա պահին դեռ չեն հստակեցրել, թե որ վարչական շրջանին որքան գումար կհատկացվի հավաքագրված գումարից, ասում են՝ գումարը կբաշխվի ըստ անհրաժեշտության: Հաշվարկել են նաև հաջորդ տարվա նախատեսվող հարկային մուտքերի չափը՝ ինը միլիարդ երկու հարյուր մլն դրամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *