Էրդողանը և Ալիևն ամենականխատեսելի գործիչներն են։ Դեռևս նոյեմբերի 9-ին նրանք հայտարարել են, որ… Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը գրել է.
Բազմիցս ասել եմ, որ Էրդողանը և Ալիևն ամենականխատեսելի գործիչներն են։ Նրանք միշտ անում են այն, ինչ նախապես հայտարարել են։ Դեռևս նոյեմբերի 09-ի հայտարարության ստորագրումից հետո բազում անգամներ նրանք հայտարարել են ՀՀ-ից

միջանցք ստանալու իրենց մտադրության մասին` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այդ մասին եղել է թե’ հայկական, թե’ ռուսական կողմի մերժումը, նշվել է, որ այդպիսի հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։ Դրանից հետո թշ նшմին հայտարարել է, որ միջանցքը

խաղաղ չստանալու պարագայում այն կստանա ուժի կիրառմամբ։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Զանգեզուրի միջանքն ուժով ստանալու պրոցեսի մեկնարկն է` գրավելով մեր սուվերեն տարածքն ու այդ կերպ փորձելով ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Դրանով,

ըստ էության, կտ րվում է մեր կապն Արցախի հետ, Սյունիքի մարզը կտրվում է Հանրապետության այլ մարզերից, կп տրվում է մեր ողնաշարը։ Սա ոչ միայն ՀՀ-ում ապրող քաղաքացիների, այլ նաև ողջ հայ ազգի միասնական դիմադրությանը պետք է արժանանա։ Պետք է ամեն ինչ անել այս պլանը վի ժեցնելու համար, ինչի համար

ողջ հայ ազգը պետք է հասկանա՝ եթե այդ միջանցքն ուժով վերցվի, դա կլինի ՀՀ-ի վերջի սկիզբը։ Պետք են համակարգված գործողություններ ոչ միայն ռш զմական ուժը կենտրոնացնելու ու դիմադրելու համար, այլև համակարգված դիվանագիտական լուրջ աշխատանք։ Այսօր աշխարհասփյուռ հայությունն ունի 1 խնդիր` վի ժեցնել Էրդողանի ու Ալիևի

պլանը` մեր տարածքով Նախիջևանին ցամաքային միջանցքով կապվելու շուրջ։ Այս պահին միջանցքի ճե ղքումը չի հաջողվել հայկական բանակի իրականացրած գործողությունների շնորհիվ։ Մենք բոլորս պետք է համախմբվենք բանակի և դիվանագիտական ջանքերի շուրջ և մի մարդու պես պայքարենք մեր պետականությունը պաշտպանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *