Հայաստանը ներկայացնող Մալենան մրցույթի ֆավորիտներից էր։ Տասնչորս տարեկան աղջիկը առաջատար դիրք էր զբաղեցնում ինչպես տեսահոլովակի դիտումների քանակով, այնպես էլ առցանց քվեարկությամբ։
Ֆրանսիայի

մայրաքաղաքում՝ Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գրավեց 1-ին տեղը։ Նշենք, որ ժյուրիի քվեարկության արդյունքում ՀՀ-ն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով
միավորով բարձրացավ 1-ին հորիզոնականը։ երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։ Նշենք նաև, որ մրցույթին մասնակցում էին 19 պետությունների ներկայացուցիչներ։ Հայաստանին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում բարձր միավորներ տվեցին Լեհաստանը` Տասներկու միավոր, Պորտուգալիան` Տասներկու միավոր, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան՝ տասական միավոր։ Նշենք, որ Մալենայի «Քամի,

քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքի մեջ հավաքել է ավելի քան 3,5 մն դիտում ու բացարձակ առաջատար էր։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, տասնչորս տարեկան Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն էր: Մալենան երգում է իր և կյանքի ազատության դրական կողմերի մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանի ներկայացուցիչները շնորհավորում Մալենայի թիմին. Տեսանյութը՝ ստորև.