Թուրքի գրկախառնությունը Մալենային կեղծ դիվանագիտության մաստեր կլաս էր, որպեսզի… Պատմաբան Լիլիթ Մակարյանի անդրադարձը

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը գրում է․
1920թվականի սեպտեմբերին, երբ Թուրքիան մտել էր ՀՀ, գրավում, կп տորում, բռ նшբարում, բռ նшգաղթեցնում էր հայերին, Արևմուտքն անտեսում էր մեր կառավարության

պաշտոնյաների թախանձագին օգնության խնդրանքները և անպատասխան թողնում, իսկ մեզ կերակրում և ոգևորում էր160 հազ.ք/կմ֊անոց ապագա ՀՀ-ի մասին վիլսոնյան իրավարար վճռով։ 1920թվականի հունիսին էլ ԱՄՆ֊ը հրաժարվել էր ՀՀ անվտш նգության երաշխավորը

դառնալու մանդատից ու դրանով թուրքերին ՀՀ-ի վրա հш րձակվելու կանաչ լույս էր վառել։ 2020թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հш րձակվեցին Արցախի ու ՀՀ-ի վրա, Արևմուտքը կույր, խուլ և համր էր։ Ռուս֊թուրքական համաձայնության հետևանքով ռեալ իրավիճակից ու բանակցային գործընթացից

լուսանցքում հայտնվելու պարագայում, Մակրոնը հանկարծ հիշեց Հադրութի մասին ու որ ԼՂ խնդիրը լուծված չէ։ Ինչպես միշտ մեր հասարակությունում սկսվեց ոգևորության նոր պп ռթկում: Մանկական եվրոտեսիլը և վիլսոնյան իրավարար վճ իռը դե ֆակտո նույն բանն են։
Իսկ եվրոտեսիլում մեր շնորհալի հայրենակցին թուրք֊թաթարի գրկախառնությունը թուրքի կեղծ դիվանագիտության մաստեր կլաս էր։ Անթալիայում էլ են ցեղաս պшնված հայերի ժառանգներին ժպտում և մարմնի տարբեր մասեր մերսում։

Անհավատալի է, էս ի՞նչ շուտ մոռացաք ու ուրացաք մեր ազգային пղ բերգությունը, ցш վը, шղ ետը, թուրք֊թաթարների կողմից 1000ավոր հայ երիտասարդության ուղղակի փր թելը և ոգևորվել եք թուրքի գրկախառնումից, մի հատ էլ ձեր գավառական կամ բակային նեղ մտածելակերպով և մարտնչող տգիտությամբ` քննшդատում ու փորձում եք լռեցնել կեղծավոր ու ցեղաս պшն թուրքի դիվանագիտության մասին սթափեցնող կոչերը։
Հ.գ. քոչվոր թուրքերը հաստատվել են Փոքր Ասիայում 11րդ դարի երկրորդ կեսից` հատկապես Մանազկերտի ճակատամարտից հետո։ Թուրք֊թաթարները Արցախում ու

Սյունիքում հայտնվել են 13֊րդ դարից` Չինգիզ խանի մոնղոլ֊թաթարական արշավանքների արդյունքնում, իսկ 1930֊ականներին Ստալինի հրшհանգով ստի պողաբար դարձրին նստակյաց ու կոչեցին ադրբեջանցի. քոչվոր թաթարները մինչև 1980֊ականներն իրենց վրա չէին վերցնում 《ադրբեջանցի》անվանումը, քանզի իրենց համարում էին թուրքեր, թաթարներ, մուսուլմաններ` Ռուսական կայսրության մարդահամարները պահպանված են և անջնջելի ու անհերքելի փաստեր են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *