Իհարկե, միանշանակ մնալու ենք ՀՀ-ում. Իվա Մարության Hraparak.am-ը գրել է․ Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանին անվստահություն հայտնելու գործընթաց է իրականացնում, մեզ հաջողվեց կապ հաստատել Մարությանի

տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ։ Hraparak.am-ը հարցրեց նրան՝ իրենք կմնա՞ն ՀՀ-ում, թե՞ կհեռանան երկրից, եթե իր ամուսինը պաշտոնանկ արվի, քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ մնալու ենք ՀՀ-ում, մենք
մշտապես ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։ Հայկ Մարությանի գեղեցկուհի կինը -Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով այս իշխանությունները քրե шկան գործեր հш րուցեն Ձեր ամուսնու հանդեպ, հետապն դումներ սկսեն, և ի՞նչ կանեք այդ դեպքում։ -Մենք շատ ամուր ընտանիք ենք ու ամեն բանի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, էնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը

շատ բարձր է, և մենք ազնիվ մարդիկ ենք և գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, այդ հավատքը ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում։ -Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս գործընթացը։ -Իմ պատասխանում կար դա արդեն, եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երևի սպասելի էր նաև։