Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի քսանմեկի ցերեկը, քսաներկուսի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քսանմեկի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի քսաներկուսի

ցերեկը, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի քսանմեկի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, քսանչորսին
առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քսանմեկի երեկոյան ժամերից ամենուրեք ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի քսաներկուսի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան

2-5մ/վրկ, դեկտեմբերի 21-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի քսանմեկից քսանվեցը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ տասից տասներկու աստիճանով։