Գալիք տարվանից երեխաների նպաստների չափերը շարունակաբար կբարձրանան, հասնելով… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արցախում 2022 թ-ի հուլիսի մեկից կբարձրանան մինչև 9 տարեկան երեխաների նպաստները՝ հասնելով առնվազն քառասուն հազար դրամի։
25 դեկտեմբերի, 2021, 16:43
Գալիք տարվանից երեխաների նպաստների չափերը շարունակաբար կբարձրանան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,

քսանհինգ դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անդրադառնալով 2022 թ-ի պետբյուջեով սոցիալական ոլորտում նախանշված ծրագրերին՝ ԱԺ-ում այս մասին նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հաշվարկներ են կատարվում նաև նպաստների չափը հիսուն հազար դրամի

հասցնելու ուղղությամբ: Բացի այդ, նախատեսվում է արդեն 2023 թ-ին նույն չափով նպաստ սահմանել մինչև տասնութ տարեկան բոլոր երեխաների համար։ Միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ 2024 թ-ին երեխաների նպաստի չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական

զամբյուղին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ 2022 թ-ի պետբյուջեով դրվել է այն հիմքը, որպեսզի Արցախում տասնութ տարեկան բոլոր երեխաները ստանան նվազագույն զամբյուղի համապատասխան նպաստ: Նույն կերպ՝ երեք տարվա ընթացքում նվազագույն սպառողական

զամբյուղին կհավասարեցվեն նաև թոշակների չափերը։ Գալիք տարվա պետբյուջեով քսան տոկոսով կբարձրանան նաև աշխատավարձերը։ Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման ու սպառողական զամբյուղի ցուցանիշների հարաբերակցությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ սպառողական զամբյուղի արժեքում մտնող

մի շարք ծառայություններ մնացել են նույնը․ քաղաքացիները, վերջին ամիսներին կամ 1 տարվա ընթացքում, չեն վճարել կամ մասնակի են վճարել տվյալ ծառայությունների դիմաց, որոնք, նախապ шտերազմյան ժամանակահատվածի համեմատ, առավել արտոնյալ պայմաններով են մատուցվելու: Շարունակվելու են անվճար առողջապահության և կրթության, ԱՀ-ում ապրող

բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրերը։ Սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի խնդիրը լինելու է ժողովրդագրական աճի ապահովումը, ինչը նախագահ Արայիկ Հարությունյանն կարևորել է որպես հիմք՝ ԱՀ անվտ шնգային խնդիրների լուծման, միջազգային իրավունքները պաշտպանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *