Էդ որ նեղվում եք, թե մեր բարեկամ Հունաստանի դեսպանը ինչի համար է ընդունել Ալիեւի հրավերը և գնացել Շուշի՝ մեկը հարցնող լինի՝ իսկ տեղյա՞կ եք, թե որպես Հունաստանում ՀՀ դեսպան ինչ ժառանգություն ենք ստացել նախկիններից, որից մեր թավշյա իշխանությունները էդպես էլ չազատվեցին։ Ծանոթացեք՝ 2016-ից Հունաստանում

ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյան։ Մի մարդ, ով նույնքան կապ ունի դիվանագիտական գործունեոթյան հետ, որքան որ ես՝ տիեզերագնացության 1995 թթ. ավարտելով Պոլիտեխնիկը և ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում, Ֆադեյ Աշոտի
Չարչօղլյանը, իր պապու — Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի
նախագահ, «ակադեմիական մաֆիայի» ղեկավար Ֆադեյ Տաճատի Սարգսյանի հովանավորությամբ հենց հաջորդ տարի աշխատանքի է անցնում ԱԳՆ-ում։ Դե արտասահմանյան ուղեւորություններ ա, բան ա, էլիտային՝ «ոսկե երիտասարդությանը» պատկանող տղեն պիտի աշխարհով ֆռֆռա, բա հո չի՞ գնալու էն ժե խի հետ բանակում ծառայի։ Ու տենց տարեց-տարի պաշտոնը բարձրանալով՝

դառնում ա դեսպան։ ԱԳՆ-ի իմ աղբյուրները միաբերան պնդում են, որ այս պարոնը մեր դիվանագիտական կորպուսի ամենաԱնհաջող կադրն է, տш պալել է ՀՀ արտաքին քաղաքականությունը բոլոր էն երկրներում, ուր նշանակվել է դիվանագիտական աշխատանքի։ Մի 5 տարի էլ պինդ պահեք դեսպանի պաշտոնում։ Հունաստանը էդ ինչ մի կարեւոր երկիր ա ՀՀ-ի համար, որ հանուն հայ-հունական հարաբերությունների էս լավ, բարի մարդուն նեղացնեք։ Ի դեպ, նաեւ մեծ առավելություն ունի՝ Ռոբերտ Քոչարյանի ջերմեռանդ աջակիցներից է։ Իսկ դուք ասում եք Թաիտի, Թաիտի․․․