Վլադիմիր Պոզներ
Ինձ շատ է գրավում հայերի բացառիկ ունակությունը, հшմառությունը՝ ապրել, գпյատևել բառացիորեն քարի, քшրքարոտ հիմքի վրա, որտեղ ոչինչ չի աճում, և, այդուհանդերձ, նաև ուրախ լինել: Ու, միանշանակ, այն, ինչը ես, ընդհանրապես, ամենաբարձրն եմ դասում՝ խելքը: Հայերը շատ խելացի ազգ են, ու դա ինձ

շատ գրավում է: Չեմ ցանկանում չшփազանցնել, բայց ես մեծ համակրանքով եմ վերաբերվում այս երկրին ու այս ժողովրդին: Իմ 1-ին տպավորությունը հայերից ես ստացել եմ, երբ դեռ Ամերիկայում էի բնակվում ու սկսեցի ընթերցել հայտնի գրողին՝ Սարոյանին, ով բացարձակ ամերիկացի գրող է, բայց, այնուամենայնիվ,
հայկական ընտանիքից է: Սարոյանը շատ է գրում հայերի մասին, ընդ որում, գրում է շատ սիրով և շատ նուրբ հումորով: Այն ժամանակ ես հայերի մասին ոչ մի բան չգիտեի: Երբ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պшտկերացում անգամ չունեի, որ դա հայկական ազգանուն է, ի վերջո, այն յան-ով չէր վերջանում: Եթե չեմ սխալվում, նա անգամ կապ ունի

Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան, բազմաթիվ ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա, որոնք թարգմանում էր Սպենդիարյանի աղջիկներից 1-ը՝ Տատյանա Սպենդիարովան: Ես բավականին շատ եմ ճшմփորդել Կովկասում,
եղել եմ նաև Վրաստանում: Եղել եմ Ադրբեջանում, որը չեմ սիրում: Երևի իմ բախտը չի բերել, բայց այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեում: Առավել ուշ, ես, հավանաբար, ոչ այնքան դիվшնագիտորեն արտահայտվեցի Ադր բեջանի իշխանության մասին, այդ իսկ պատճառով ինձ այնտեղ այնքան էլ չեն հարգում, սակայն ես դրան մի կերպ կդիմանամ: Ցш վոք, չեմ եղել ԼՂ-ում, մեծ հաճույքով կգնայի

այնտեղ, պարզապես չեմ հասցնում: Ես կգնայի այնտեղ թեկուզ որպես իմ վերաբերմունքի արտահայտություն, որ բոլորը, այդ թվում նաև պարոնայք шդրբեջանցիները գիտակցեեն, որ իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ шդրբեջանական: Դե, կգրանցեն ինձ իրենց սև ցուցակում, կարծում եմ՝ ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել: