Նիկոլն ու Պուտինը սենսացիոն հեռախոսազրույց են ունեցել ու երկուստեք նշել են, որ… Արա Արայանի ԿԱՐԵՎՈՐ վերլուծությունը

Արա Արայանը գրել է.
Տարվեցինք Ուկրաինայով ուշադրությունից դուրս մնաց Ղարաբաղը:
Նիկոլն ու Պուտինը սենսացիոն հեռախոսազրույց են ունեցել ու երկուստեք նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու մասին: Ինչու՞ է սա սենսացիոն:

Քանզի պш տերազմից հետո ռուսական կողմը, անձամբ Լավրովը բազում անգամներ նշել է, որ Մինսկի խումբը չպիտի խառնվի այս գործնթացին, պետք է զբաղվի զուտ հումանիտար հարցերով: Ռուսները պш տերազմից հետո միտումնավոր փոխեցին իրենց համանախագահին, որ պարալիզացնեն խմբի

աշխատանքը: 2021 թվականի ընթացքում այս մոտեցումը բազմիցս վերահաստատել է զախարովան, մինչև 2021 թ-ի վերջերը:
Ալիևի և Էրդողանի կարծիքները Մինսկի խմբի անպետքության մասին հնչել են անդադար ռեժիմով: Իրանը հայտարարում էր, որ տարածաշրջանի հարցերով պետք էզբաղվեն միայն տարածաշրջանի երկրները,

Արևմուտքը այստեղ անելիք չունի (Իրանի նախագահը արդեն Կրեմլում ցուցադրական նամազ է անում)…
ԼՂ-ից ևս ժամանակ առ ժամանակ հասկացնում էին, որ Մինսկի խմբի ժամանակը չէ, Երևանում հրաժարվում են խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ հանդիպումից:
Եվ հանկարած 2021 թ-ի վերջին ամիսներին Ղարաբաղի մորուքավոր

կաղամբը և Արայիկը սկսում են հիշել և կանչել Մինսկի խմբին:
Զախարովան է հաճախակի հիշում ու կանչում Մինսկի խմբին: Այժմ արդեն Պուտինն է այդ մասին խոսում Նիկոլի հետ:
Ինչու՞մն է բանը: Իսկ ԲԱՆԸ նրանում է, որ ափալ թափալ Ղազախստան ”մտնել դուրս գալուց” թերևս որոշ իդի пտներ հասկացել են, որ մտնելուց հետո դուրս գալ կա, որ

ռուսական զп րքը Ղարաբաղում մնալու ոչ մի իրավական հիմք չունի, Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը:
Իսկ Պուտինը Նոյեմբերի 9 ից առաջ և հետո խոստովանել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է:
Նոյեմբերի 9 ից հետո Ղարաբաղի իշխանությունը դարձավ ”կոտոշի և սմբակի” գրասենյակ:
Այժմ, Ուկրաինական փակուղին ստիպում է մտածել մյուս խնդիրների մասին: Ղազախստանում հարցեր կան:

Էրդողանը իրեն ավելի լկտի է պահում: Նկատեք, 44 օրյա պш տերազմից հետո թուրքական կողմը Ղրիմի և Դոնբասի մասին առավել կոշտ է արտահայտվում, քան Ամերիկան: Իսկ ռուսական կողմում լուռ լռություն է: Պեսկովի քամակից ձայն դուրս չի գալիս, ռիսկ չեն անում թուրքերին գոնե համարժեք խոսքերով պատասխանել, ինչու՞: Քանզի Պուտինը երկու ոտքով թուրքական թակարդում է: Նաև Նազարբաևի և Ալիևի շնորհիվ, Եվրասիական ցն դшբանության շնորհիվ:

Անցած մի քանի տարում Պուտինը Էրդողանի բազում մութ գործարքների է գնացել, թուրքերը տոննայով կոմպրոմատ ունեն: Լավրովը թուրքական ծովեզերքում էր յախտաներով կայֆավատ լինում, Ղարաբաղի պш տերազմի ժամանակ բաքվեցի հրեա չարչիները Մոսկվայի սաունաներում էին Նարիժկինի հետ առ ու ծախ անում, սրանք երևացող փաստերն են, իսկ ինչքան ինտիմ թեմաներ ունեն Պուտինը և Էրդողանը…
Դե գլուխգործոցը միևնույն է Ղարաբաղն էր, ուր ռուս-թուրքական սերը հասավ գագաթնակետին:
Հիմա կաշիները փրկելու համար հիշել են Մինսկի խմբին:

Քանզի Ալիևը և Էրդողանը կարող են հանգիստ դուրս հարավիրել ռուսներին ”Ադրբեջանի տարածքից”:
Ո՞րն է ելքը, էշ հայերը պետք է կրկին կռվեն, որ վերականգնեն նախկին դիրքերը , հետն էլ փրկեն Պուտինին:
Պատկերացրեք, հայկական զորքը լիներ Հադրութում և Շուշիում, ազիկները Ջաբրաիլից այն կողմ առաջանալու ոչ մի շանս չունեին, մնացածը հանձնվեց Նիկոլի ու ղարաբաղցիների ձեռքով: Պտակերացրեք այժմ

Հայաստանը ինչ դիրքերում կլիներ ներկա աշխարհակարգի պայմաններում: ՀՀ-ն բարձրունքից հետևելու էր հարևան երկրների պռոցեսներին, լինելու էր վճռորոշ երկիր: Այն ինչ բոլոր հայկական հաղթաթղթերը զп հաբերվեցին Պուտինին: Իսկ ՀՀ-ի համար ամենա վտանգավոր գործոնը դարձավ Պուտինի ձևավորած Պառլամենտը Նիկոլով և Քոչարյանով… Որից հետո կորցրինք Արևմուտքի վստահության փշրանքները:
Այժմ աչքներս ջուր կտրած նստենք և սպասենք Մինսկի խմբին:
Եթե երկրում ոչ մի բան չփոխենք, ավելի է վատանալու մեր վիճակը: Էս խեղկատակների հետ առաջ չենք գնա: Պш տերազմից առաջ ուռած լայեվերով էին տարված, պш տերազմից հետո նույնիսկ հիմա են Պառլամենտում ուռած տժ в ժում: Իրար վրա շիշ են շպրտում, կապիկություններ անում, գաիշնիկներն էլ նախարարի տան ավտոն են պլաշադկա տանում: Մի խոսքով կրկես…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *