Ակնհայտ է, որ անցած տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխաններն ու չհաղթահարեցին ՀՀ ներքաղաքական լուրջ ճգ նшժամը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս

քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը պետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ «Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն պարագայում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ
հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։ «Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցներ պատ երազմի արդյունքների ամբողջական պատաս խանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Սակայն Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել

իշխանությունից ու շարունակում է կառչել դրանից։ Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմը ավելի և ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանզի այն անդրադառնում է թե՛ հայ-ռուսական հարաբերությունների, թե՛՛ ՌԴ-ի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, թե՛՛ ամենակարևորը՝ ՀՀ-ի՝ որպես դաշնակցի գործունակության վրա»,- հայտնել է Կոնստանտին Զատուլինը։