Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է գրել ու շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից .
«Հարգելի պարոն նախագահ,

թանկագին բարեկամ, կուզենայի անկեղծորեն աջակցել ձեզ ու ձեր տիկնոջը։ Համոզված եմ, որ ձեզ հատուկ կենսական էներգիան ու ոգու առույգությունը կօգնեն ամենակարճ ժամանակում հաղթահարել վիրուսը։ Սրտանց մաղթում
եմ ձեզ՝ 2-իդ, լիարժեք ապաքինում ու քաջ առողջություն երկար տարիների ընթացքում», – նշված է տեքստում: Նշենք՝ երեկ հայտնի դարձավ , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ մոտ կորոնավի րուսի

թեստը դրական է եղել։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել էր իր Թվիթերում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու իր կինը Էմինե Էրդողանը նոր էին ժամանել Ուկրաինայից , որտեղ գտնվում էին պաշտոնական այցով: