Երկրաշ шրժից առաջ էր, մի ռուս սպայի կնոջ էին բերել մեր դպրոց՝ ռուսերեն դասավանդելու… Մի օր, հենց Ելենայից անցավ, դասընկերս սկսեց շատ բարձր ծիծաղել, Ելենան խիստ վիր ավորվեց շրջվեց ու ասաց… Ավագ Պապոյան

Ավագ Պապոյանն իր էջում գրել է. Ուրեմն երկրաշարժից առաջ էր, յոթ թե ութերորդ դասարան ենք, մի ռուս սպայի կնոջ էին բերել մեր դպրոց ՝ ռուսաց լեզու-գրականություն դասավանդելու./ոչ մեզ/
Շատ գեղեցիկ էր Ելենա Ալեքսանդրովնան, բոյով-բուսաթով, հիանալի տվյալներով,

կապուտաչյա, մի խոսքով իդեալ, չսիրահարվելը դժ վար էր, հատկապես ես, որ միշտ գնահատել եմ գեղեցիկը. Հայերեն չէր խոսում ու մեր ուսուցիչների ասելով, չէր էլ հասկանում. Մեր դասարանում մի տղա էլ կար, ինքը բառիս բուն իմաստով ծույլիկ էր, մեկ տարի էլ

մնացել էր նույն դասարանում. Մի օր, դասամիջոցին մենք բարձրանում ենք 2-րդ հարկ, Ելենաս էլ իջնում էր, չեմ իմանում այդ դասընկերս ում հետ ինչ էր խոսում, աստիճանների վրա, հենց Ելենայից անցավ, շատ բարձր սկսեց ծիծաղել/ ոչ ուսուցչուհու վրա/, Ելենան դրանից շատ

վի րшվորվեց, զш յրույթից կարմրեց գեղանի դեմքը, հաստատ մտածեց, որ ծիծաղը իր հետ կապ ունի, շրջվեց և — Անուկա իձի սյուդա. Դասընկերս վш խեցած և զարմացած — Յա՞, — Դա տի, նիվասպիտաննիյ, տվար, պասկուդա. Էդտեղ արդեն իմ միջամտությունն էր պետք, մոտեցա,

որքան ռուսերենս կներեր, բացատրեցի, որ իր հետ կապ չուներ ծիծաղելը, նավսյակի ներողություն էլ խնդրեցի, որից հետո հավաստիացրի, որ ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը ծիծաղի /մեկը չկար կողքից ասեր, թե դու ո՞վ ես, կամ ինչպե՞ս կարող ես թույլ չտալ ճճճ/

Հետո, երբ մտանք դասարան, բոլորս էլ սկսեցինք ծիծաղել ընկերոջս վш խեցած դեմքի վրա, այս աննորմալն էլ, թե — Ծօ՜, ըդիգ ընձի ինչ ըսավ օ՞ր, պասկուդեն ի՞նչ է… Բնականաբար չգիտեի, բայց Ավագը կոտր ընկնող տղա չէ. — Պասկուդե՞ն, աման է էլի, ծռմռված, ծակ տազիկ է, թա փելու ապրանք ճճճ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *