Ռուսաստանը Ուկրաինային մինչև ժամը 15:00-ն ժամանակ է տվել, այլապես…

ՌԴ ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15:00-ն: Այս մասին նշել է պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

մերժել էր Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը տվյալ երկրում կայանալիք հանդիպմանը ու առաջարկել բանակցությունների համար ուրիշ երկիր։ Միաժամանակ, ինչպես նշել են Կրեմլում, հենց ուկրաինական կողմն է ընտրել Գոմելը որպես բանակցությունների հարթակ։ Առավել վաղ ՌԴ նախագահի մամուլի

քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայի պատվիրակությունն արդեն Գոմելում է։ Պատվիրակության կազմում եղել են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության ու մի շարք այլ գերատեսչությունների, ինչպես նաև պետության ղեկավարի վարչակազմի

ներկայացուցիչներ։ Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ իրենք նախապատրաստել են հանդիպման համար անհրաժեշտ ամեն ինչ և հիմա զբաղված են արարողակարգային հարցերի լուծմամբ: Առավել վաղ Զելենսկին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՌԴ-ն պատրաստ է իր պատվիրակությանը ուղարկել

Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Առավել ուշ Պեսկովն ասել էր, որ ուկրաինական կողմը հայտարարել է Մինսկում ՌԴ-ի հետ բանակցություններ վարելու գաղափարի վերանայման մասին՝ ընտրելով Վարշավան: Հիշեցնենք, որ փետրվարի քսանչորսի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով

Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռш զմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված

հեռուստաուղերձում: Ուկրաինայի զի նվшծ пւ ժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հш րձակումներ է իրականացնում ուկրաինական ռш զմական օբյեկտների ու օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռш զմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զп հերի և վի րшվորների նախնական թիվ է հայտնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *