Լավ լուր՝ բոլոր վարորդների համար. որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից

Կառավարությունը այսօր՝ մարտի տասին, ընդունեց 2010թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝
քաղաքացիներից այլևս չի պահանջվի թղթային տեղեկանք պարտավորությունների վերաբերյալ (զրոյական տեղեկանք)

ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Տվյալները ՀՀ Ոս տիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։
Մասնավորապես՝ 3.4. Սահմանել, որ ՀՀ пս տիկանության «Ճանապարհային

пս տիկանություն» ծառայության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման ու պետական հաշվառման գործողություններ կատարելիս, փոխադրամիջոցի (տրանսպորտային միջոցի) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չեն պահանջում, եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկատվությունը

հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թ-ի ապրիլի մեկից: Համակարգի նմանատիպ գործարկման արդյունքում քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարել առկա պարտավորությունները, ինչն առավել դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի հանդեպ իրավունքների գրանցման/հաշվառման գործընթացը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *