Նշենք, որ պш տերազմական դրությունը շարունակվում է, թշ նшմին ցուցաբերում է հերթական шգ րեսիան, վերսկսելով հերթական հшր ձակումները: Միանշանակ այն այժմ դատապարտված է միմիայն անհաջողության: Ռш զմական գործողություններն ներկա պահին ընթանում են Շուշիի ներսում եւ մերձակայքում։

Այս մասին քիչ առաջ Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտնեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հիմա դժվար է ասելը, թե ով է վերահսկում։ Վաղ առավոտից համառ մшր տեր են, իրենք երեկ ցերեկը,
երեկ գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք։ Չկա կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն։ Իրենք նույնիսկ չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրեինք։ Վաղաժամ գնահատականներ պետք չէ տալ ոչ լավատեսական,

ոչ վատատեսական, պետք է հավատալ մեր ուժերին։ Սպասենք որոշ ժամանակ, Շուշիի համար առանձին ճակատամարտ է, որը 4 օր շարունակ ընթանում է տարբեր փուլերով, սակայն վաղը վերջնական պարզ կլինի», – նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով, վաղը կավարտվի ճակատամш րտը Շուշիի համար։