Ֆրանսիան դնում է Հադրութի և մնացած բնակավայրերի հարցը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Lragir.am-ը գրում է. «Հակամшր-տության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրш դադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: 2 կողմերի միջեւ քննարկումները պետք է

վերսկսվեն իսկույն ևեթ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամшր տության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել ԼՂ-ի ապագա կարգավիճակը», ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Հիշեցնենք, որ հաստատված հրш դադարի հետևանքով ադրբեջանական զի նուժի վերահսկողության տակ է

մնացել Հադրութի շրջանը, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի ու Շուշիի շրջանների մի մասը։ ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ-ի ղեկավարների ստորագրած հայտարարությունը չի պարտ ադրում Ադրբեջանին հետ քաշվել տվյալ տարածքներից, որի կարգավիճակը պիտի որոշվի բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում

բանակցված տարբեր փաստաթղթերով։ Ֆրանսիայի հայտարարությունը հստակ ընդգծում է ԼՂ-ի կարգավիճակի սահմանումը։ Փարիզն իր տվյալ դիրքորոշումը հնչեցրել է նաև ռшզմ ական գործողությունների ընթացքում, երեկ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ պետք է նկատի առնվեն հայերի իրավունքները։

Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան երեկ հայտարարել են, որ ի գիտություն են ընդունել ՌԴ-ի միջնորդությամբ ռшզ մական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագր գռված են ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների, հետեւանքների եւ ծրագրերի վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *