Դեկտեմբերի 1-ից կբացվեն հայ-վրացական սահմանի հետևյալ անցակետերը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դեկտեմբերի մեկից կբացվեն հայ-վրացական սահմանի հետևյալ անցակետերը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հիշեցնենք, որ 2020 թվականը կհիշվի ոչ միայն հայ ազգի համար, այլ նաև ողջ աշխարհի։ Կորոնավիրուսյան վարակի պատճառով, որն ի դեպ շատ արագ տարածվեց և

մինչ օրս տարածվում է, Փակվեցին գրեթե բոլոր երկրների թե՛ օդային, և թե ցամաքային սահմանները։ Հայ-վրացական սահմանից կարող էին մուտք և ելք անեին միայն բեռնատար ատվոմեքենաները։ Դեկտեմբերի 1-ից կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո ու Գոգավան-Գուգութի անցակետերը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության՝ դեկտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի և Բագրատաշեն-Սադախլո անցակետերը։ «Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, կբացվեն հայ-վրացական

սահմանի Բագրատաշեն-Սադախլո ու Գոգավան-Գուգութի անցակետերը բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի գործել մինչև այսօր գործած շուրջօրյա ռեժիմով»,- ասվում է հայտարարությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *