Մեր տվյալներով՝ շուրջ վեց հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետև… Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը բացում է փակագծերը

2016 թվականի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել 7 շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան
«…Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր թղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն

Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016 թվականի ապրիլյան պш տերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին քսաներկու պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել 7 շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ազգի արմատական շահերը:

Նա էլ ասաց` դուք բազում անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի ինին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնш մին քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա էր»,- Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մտազբաղ էր, InfoPort.am- ի հետ

զրույցում փորձում էր վերարտադրել արցախյան վերջին պш տերազմի քրոնիկոնը, վերլուծել նախապш տերազմյան ժամանաշրջանը, կենտրոնանալ ապագայի գոնե մոտավոր անելիքների վրա, հույզերը խանգարում էին, ցш վն ու վիշտը շատ մեծ է. «Չկա որևէ հայ, որ հաշտվի տվյալ շրջանների կп րուստի հետ: Ոչ միայն վի րшվոր է ամբողջ Արցախը, այլ նաև ողնաշարից կп տրված ենք ազգովի»: «…Նոյեմբերի ութին

Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ բազում պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ցանկանում են հեռանալ քաղաքից: Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ

ինքը չի հեռանալու Ստեփանակերտից, մեր նախագահը կռ ված, մш րտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած նախագահ է։ Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո և, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զե նքեր էին բաժանվել…»։

– Դուք թշ նшմուն սպասում էիք Ստեփանակերտում։ – Այո՛, այո՛։ Ես՝ որպես մտավորական ու գիտնական, 1-ին անգամ էի մտածում, տրամադրվում մարդու վրա կրш կելուն։ Իմ 2 որդիները ծառայում են բանակում, մասնակցել են պш տերազմին, սակայն ես զինվորական գործի մեջ չեմ եղել, ու այժմ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ զի նված սպասում էինք թշնш մուն։ Ա՛յ այդպիսի իրավիճակ էր, երբ պետք է կրш կես, քանզի գալիս են քեզ սպш նելու։ Այո՛, պատրաստ էի կրш կելու։

– Կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյեմբերի 9-ին պատրաստվել եք թշ նшմուն դիմավորել Ստեփանակերտում և տեղյակ չէիք կամ հույս չունեիք, որ եռակողմ հայտարարությունը կստորագրվի։
– Այն, որ փաստաթուղթը կոնկրետ այդ կետերով կստորագրվեր, միանշանակ տեղեկություն չունեինք։ Սակայն ներքին համոզմունք, հույս կար, որ մի բան կկանգնեցնի նրանց, քանզի մտածում էինք՝ եթե հենց սկզբից իրենց նպատակը Շուշին գրավելն էր, ապա դրանից հետո կանգ կառնեն։ Կատարվածը պш տերազմ համարել չի կարելի, այդ քառասուն չորս օրը ես դժп խք եմ անվանում։

Իսկ այդ փաստաթղթի ստորագրումը դժп խքից խավարի մեջ մտնել էր։ Եվ ասեմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում։
– Եթե չստորագրվեր տվյալ եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել։
– Մեր տվյալներով՝ շուրջ վեց հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետև՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափակման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղш սպш նություն։

Լավ վերադառնանք հետպш տերազմյան իրականություն: Ի՞նչ եք կարծում եռակողմ փաստաթղթի բովանդակության մեջ հնարավո՞ր է փոփոխություն մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու դեպքում:
–Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը իրավական փաստաթուղթ է։ Եթե կան բանակցություններ, ապա պետք է բանակցող կողմը՝ ՀՀ-ն, շատ ճկուն լինի, քանզի այժմ մենք կանգնած ենք պш տերազմի և խաղաղության միջև։

Հայաստանն ունի հիմա ՊՆ նոր նախարար, նոր արտգործնախարար, նրանք պետք է շատ ճկուն լինեն, հաշվարկեն՝ ինչ ունեն, ինչ չունեն։
Ըստ Ձեզ, կան հեռանկարներ ՀՀ-ի կողմից Արցախի Ճանաչման հարցում?
– ՀՀ-ն մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Սակայն նաև ասեմ, որ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. 1-ին ամենահարմար պահը 1994 թվականի մայիսի 12-ին

Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, քանզի Ադրբեջանը շատ թույլ էր, 2016-ի ապրիլյան պш տերազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց ու հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են 0-ից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր։
– Հիմա արդեն ուշացա՞ծ կլինի ճանաչումը։
– Եթե հետևել եք, Արցախի ԱԺ-ն տարբեր հայտարարություններով է հանդես եկել՝ դիմելով աշխարհի տարբեր խորհրդարաններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։

Ի՞նչ է, ՀՀ Ազգային ժողովը դո՞ւրս է այդ խորհրդարանների շարքից։
– Իսկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ Ձեզ, իմաստ ունի՞ ճանաչումը։
– Հիմա դա ՀՀ-ի ներքին գործն է։ Ես պարզապես հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները երկար ժամանակ մնացին Ազգային Ժողովի օրակարգում։ Այդպես պետք է լիներ Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը․ թող դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան,

մնար օրակարգում և պш տերազմի վերսկսման դեպքում ՀՀ-ն ճանաչեր Արցախի անկախությունը։ Դա կլիներ զսպաշապիկ Ադրբեջանի համար։
-Աշխարհի տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ երկրներում խորհրդարանների կողմից սկսվել է Արցախի ճանաչման գործընթացը, ինչ եք կարծում, դա որևիցե կերպ կարող է փոխել ստեղծված իրավիճակը:
– Կարծում եմ, կարող է դրական ազդեցություն ունենալ:

– Պարո՛ն Թովմասյան, պш տերազմից հետո իրողություններ են փոխվել, այժմ կարելի՞ է ասել, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:
– ՀՀ-ն միշտ է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, այդ մասին հայտարարել են ՀՀ-ի բոլոր նախկին, ներկա ղեկավարները։ Եթե այս պш տերազմը լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող էինք հաջողություններ գրանցել։ Սակայն Թուրքիան շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, չհաշված Իսրայելի ոչ ուղղակի աջակցությունը:

Ինչպե՞ս կարող էին Հայաստանն ու Արցախը պայքարել այդ երկրների դեմ։Սա Թուրանի ծրագիրն է, և Էրդողանը մտնում է տարածաշրջան։ Սա պիտի անհանգստացնի ՌԴ-ին և Իրանի Իսլամական Հանրապետությանը։
– Այդ դեպքում ինչո՞ւ չի անհանգստացրել, քանզի բավական ուշացած էին կարծես արձագանքները։
– Ռուսաստանից հայտարարեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում աջակցության մասին, եթե Հայաստանի սահմաններին որևիցե հш րված հասցվի։ Դրանից զատ նոյեմբերի 10-ից հետո

Պուտինը ակնարկեց Արցախի անկախության մասին՝ մատնանշելով Աբխազիայի, Հարավային Օսիայի օրինակները:
-Պ-ն Թովմասյան, Դուք Ձեզ համար վերլուծել եք, որո՞նք են եղել այս պш տերազմի ընթացքում թույլ տված հիմնական սխալները։
– Օրինակ այն, որ Արցախի 18-50 տարեկան տղամարդկանց մի մասը հանկարծ հայտնվել էին Երևանում։ Հենց պш տերազմը սկսվել է, 25-40 տարեկան բազում տղամարդիկ,

ընտանիքներին տարհանելու պատրվակով, անձնագրերը թողնելով անցակետում, փաստացի փախել են ՀՀ։ Մինչև հիմա էլ բազմաթիվ անձնագրեր դեռ մեզ մոտ են, սակայն դրանց տերերը չկան։
– Վերադառնալու դեպքում այդ մարդիկ հնարավո՞ր է պատժվեն։
– Ժամանակը կգա՝ կպարզվի, չեմ կարող ասել։ Սակայն մենք պատրաստ ենք ԱԺ-ում ընդառաջել իրավապահ մարմիններին, եթե

Քրեական օրենսգրքում կամ այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կլինի: Այդ հարցով պետք է զբաղվեն մեր ու ժային կառույցները։ 2016 թվականին էլ այդպես եղավ, 1992-1994 թվականներին էլ այդպես եղավ։ 92-94-ին Պետական պաշտպանության կոմիտեի մի որոշում կար, ըստ որի մեր այն հայրենակիցների բնակարանները, որոնք 6 ամիս

Արցախում չեն ապրել, տրվել են զինվորականներին։ Կարելի է նման պրակտիկա այժմ էլ կիրառել:
-Պ-ն Թովմասյան, որո՞նք են խորհրդարանի առաջնահերթ անելիքները հետպш տերազմյան ժամանակաշրջանում:
-Դե առաջնահերթ անելիքը, միանշանակ, հաջորդ տարվա բյուջեի ընդունումն է: 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր, երբ սկսվեց պш տերազմը:

Այժմ բնականաբար դրա մեջ կորդինալ փոփոխություններ են մտցվում, սակայն հայտնի չէ, կառավարությունը կհասցնի այն մշակել և մեզ ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում: Եթե անգամ վերջին օրով մեզ ներկայացնի, ապա մենք ստիպված կլինենք փաստաթուղթը ընդունել արագացված ընթացակարգով: Եթե չհասցնի, ապա հաջորդ տարի պետք է աշխատենք այս տարվա բյուջեով:

Ինչ վերաբերվում է խորհրդարանին, ապա պետք է նշեմ, որ պш տերազմական իրողությունները հաշվի առնելով, ըստ իս, ընդհանրապես պետք է վերանայվի նրա կառուցվածքը` կրճատվի պատգամավորների թիվը: Եթե տարածքային կրճատում է տեղի ունեցել, ինչ իմաստ ունի եռեսուն երեք պատգամավոր ունենալ: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել, բայց այժմ դրանք երկրորդական են, առաջնայինը հետպш տերազմյան տնտեսության վերականգնումն է ու բնակչության սոցիալական կարիքների բավարարումը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *